Ընտրություններն ավարտված են, ու ամեն ինչ խաղաղ է հայրենիքում․ Հովիկ Աղազարյան

հունիսի 27, 2021

-Պարո՛ն Աղազարյան, «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի 70-րդն էիք: Լինելո՞ւ եք 8-րդ գումարման խորհրդարանում:

-Ճիշտ է, դեռ ճշգրտված չէ պատգամավորների թիվը, բայց նոր խորհրդարանում լինելու եմ: Նույնիսկ եթե ըստ ցուցակի չանցնեմ խորհրդարան, ապա մեկ-երկու հոգի դուրս կգան, կնշանակվեն կառավարությունում, ու ես կանցնեմ: Հետևաբար, այդ իմաստով որևէ խնդիր չկա:

-Իսկ քանի՞սն են կառավարությունում պաշտոններ ստանալու, կա՞ արդեն որոշում:

-Հստակ որոշում չկա, բայց անկասկած համամասնական ցուցակից կլինեն կառավարությունգնացողներ:

-Ինչի՞ արդյունքում այս անգամ ևս, չնայածպատերազմին ու դրա հետևանքներին, իշխող ուժը կարողացավ ամենաշատ ձայները հավաքել։ Վերլուծե՞լ եք ձեր թիմում:

-Իհարկե, վերլուծել ենք, հասկացել ենք: Ես կարծում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ մենք թույլ ենք տվել որոշակի սխալներ, բացթողումներ, այդուհանդերձ, ժողովրդի ճնշող մեծամասնությունը գտնում է, որ պետք է վստահի երկրի հետագա ղեկավարումը մեզ: Դա քվեարկությամբ է որոշվում: Եվ, փաստորեն, մեր փոքրիկ հանրապետությունումվերջին քսան տարվա ընթացքում կատարել է իր ազատ ընտրությունը՝ ճանաչելով բոլոր քաղաքական գործիչներին ու քաղաքական ուժերին:

-Կա կարծիք, որ հունիսի 20-ի ընտրությունը վատի ու վատթարագույնի միջև էր:

-Ես բոլորովին համաձայն չեմ այդ ձևակերպման հետ, որովհետև բացի մեզանից և երկրորդ տեղը զբաղեցրած «Հայաստան» դաշինքից, քաղաքական ասպարեզում կային շատ այլ գործիչներ, ուժեր՝ ՀԱԿ-ը, «Շիրինյան-Բաբաջանյանը», «Հանրապետությունը», «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը»: Բավական ընդգրկուն ներկապնակ էր, հետևաբար, այնպես չէ, որ ընտրությունները կատարվել են ձեր ասածով։

Ռոբերտ Քոչարյանը, ուղղակի օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, կարողացավ կազմակերպել ընտրարշավ, որի արդյունքում, փաստորեն, դարձավ երկրորդ քաղաքական ուժը: Մենք էլ առաջինն ենք եղել: Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը ձգտում էր լինել առաջինը: Հիմա այդ պայքարի ընթացքում մյուս ուժերը ինչպես դիրքավորվեցին, այլ հարց է, բայց հանրությունը իր ընտրությունը կատարեց: Ինչո՞ւ եք ասում՝ վատ և վատթարագույն:

Անկասկած, վատ ասելով՝ նկատի ունեն մեզ, բայց դա անընդունելի է, ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ ես անձամբ՝ Աղազարյան Հովիկս, նոյեմբերի 10-ից սկսած մշտապես շփվել եմ լրագրողների հետ, ներկայացրել եմ իմ կարծիքը և չեմ համարել պատերազմում կատարվածը պարտություն ու հիմնավորել եմ այդ միտքը:

-Իսկ սպասո՞ւմ էիք, որ ձեր ընդդիմությունը խորհրդարանում կլինի Քոչարյանի ղեկավարած դաշինքը: Հոգեբանորեն պատրա՞ստ եք նրանց ընդունել որպես ընդդիմադիր գործընկեր:

-Իհարկե, պատրաստ ենք: Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Քոչարյանի շուրջը հավաքված կուսակցականները, անհատները վիրավորանքով էին խոսում մեր մասին, Լևոն Տեր-Պետրոսյանն էր գուժում, որ ընտրություններից հետո քաղաքացիական պատերազմ կլինի, կլինեն բախումներ:

Հայհոյանքը, վիրավորանքը միմյանց հասցեին ինչ-որ տեղ կարելի է հասկանալ՝ էմոցիոնալ բարձր շերտի պատճառով, և եթե այդ ամենը հանենք, ապա մենք աշխարհին ցույց տվեցինք մեծագույն համախմբվածության դրսևորում՝ որպես միասնական ժողովուրդ, մի բռունցք, որը կարողանում է իր հարցերը լուծել միայն ու միայն քաղաքական ճանապարհով: Ես դա շատ բարձր եմ գնահատում:

-Իսկ դա ո՞ւմ շնորհիվ ստացվեց:

-Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, ինչ-որ տեղ՝ Հովիկ Աղազարյանի, «Բարգավաճ Հայաստանի» և ամենավերջում՝ Իշխան Սաղաթելյանի: Բոլորի:

-Այդ ինչպե՞ս:

-Օրինակ՝ Էդմոն Մարուքյանը, վստահ չլինելով, որ առաջիկա ընտրություններում կհաղթահարի շեմը և կհայտնվի խորհրդարանում, այդուհանդերձ,համաձայնեց երկրում անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Եթե իրենք չհամաձայնեին, կարող է՝ ընտրություններ չլինեին: Նաև՝ «Բարգավաճ Հայաստան»-ը: Իշխան Սաղաթելյանն ու 17+-ը հայտարարում էին բոլորին ջնջելու, կոտորելու, շենքեր գրավելու և այլնի մասին, բայց իրենք էլ պատրաստվեցին ընտրությունների:

Յուրաքանչյուրն իր վարքագծով նպաստեց, որ երկրում խաղաղ լինի իրավիճակը ընտրությունների հետո: Եվ հիմա ընտրություններն ավարտված են, ու ամեն ինչ խաղաղ է հայրենիքում:

իմա խորհրդարան են գալիս ուժեր, որոնք ձեր ուժին ամենաշատն ենանվանել «դավաճան», «հողատու»: Ինչպե՞ս եք պատրաստվում նրանց հետաշխատել:

-Ես հույս ունեմ, որ նրանք հետ կկանգնեն իրենց գնահատականներից, որովհետև ժողովուրդը համաձայն չէր այդ գնահատականների հետ՝ և՛ բովանդակային, և՛ փաթեթավորման իմաստով: Նրանք պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը և ևս կես քայլ նահանջեն իրենց դիրքերից ու կառուցողական դաշտում փորձել ներկայանալ, հետամուտ լինել իրենց ծրագրերի իրականացմանը: Հակառակ դեպքում, քանի որ մենք համարվում են սահմանադրական մեծամասնություն, իրենք ոչ մի կերպ չեն կարող խոչընդոտել մեր խորհրդարանական աշխատանքներին:

Նրանք կարող են օժանդակել պետականության կայացմանն ու զարգացմանը՝ վեր հանելով իշխող քաղաքական ուժի այս կամ այն թերացումը և բացթողումը: Մենք էլ, այդ ամենը նկատի ունենալով, ավելի զգույշ կլինենք, ավելի նրբանկատ կլինենք մեր որոշումներում և դրանից կշահի միայն պետությունը:

-Ի դեպ, Քոչարյանն արդեն հայտարարել է, որ խորհրդարանում իր թիմը բարձրացնելու է կոռուպցիայի խնդիրը: Այդ առումով ունե՞ք մտավախություններ:

-Ինձ չի հետաքրքրում բացարձակապես, թե իմ հորեղբոր տղան, իմ հորաքրոջ թոռը կամ մեկ այլ անձ խախտում է արել: Եթե Ռոբերտ Քոչարյանը իր գործելաոճով կհայտնաբերի այդ խախտումն ու խախտում անողին, ես միայն շնորհակալություն կհայտնեմ: