Մոնիտորինգ

  • 8-րդ գումարման ԱԺ-ն սկսեց աշխատանքը․ ԱԺ նախագահն Ալեն Սիմոնյանն է

    8-րդ գումարման ԱԺ-ն սկսեց աշխատանքը․ ԱԺ նախագահն Ալեն Սիմոնյանն է

    Օգոստոսի 2-ին, անվտանգության աննախադեպ միջոցառումներով և լարված մթնոլորտում անցկացվեց 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Իշխանությունը խստացրել էր անվտանգությունը շենքի ներսում և շենքից դուրս՝ ԱԺ շենքը շրջափակել էին կարմիր բերետավորները, նիստերի դահլիճի դռների մոտ, իսկ միջանցքներում մետաղորսիչ սարքավորումներ էին։ ՔՊ-ի պատգամավորները շեշտում էին, թե ԱԺ շենքը Հոկտեմբերի 27 է տեսել, և այսօր խորհրդարան են եկել այն ժամանակ իշխանության գլխին կանգնած մարդկանց ղեկավարած դաշինքները, և պետք է զգույշ լինել։ Մանրամասն
  • 2 պատգամավոր կալանքի տակ է՝ առանց ԱԺ համաձայնության․ Արամ Վարդևանյան

    2 պատգամավոր կալանքի տակ է՝ առանց ԱԺ համաձայնության․ Արամ Վարդևանյան

    -Ձեր խմբակցության առնվազն երկու պատգամավոր կալանքի տակ է, և Դուք դիմել եք Գլխավոր դատախազին՝ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Կներկայացնե՞ք՝ ինչ հիմքով։

    -Մենք հիմա արտառոց իրավիճակում ենք, Հայաստանի պառլամենտի պատմության մեջ նման իրավիճակ նախկինում չի եղել՝ անձը ընտրվել է պատգամավոր, բայց գտնվում է կալանքի տակ։ Նման բան չի եղել։

    Մանրամասն
  • 7-րդ գումարման ԱԺ-ն իր առաքելությունն ավարտեց՝ քրեականացնելով հայհոյանքն ու վիրավորանքը

    7-րդ գումարման ԱԺ-ն իր առաքելությունն ավարտեց՝ քրեականացնելով հայհոյանքն ու վիրավորանքը

    Հուլիսի 30-ին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով՝ երկու ընթերցումը մեկ օրում, ընդունվեց 6 նախագիծ։ Նախագծերից երկուսը քննարկվում էին առաջին ընթերցմամբ, իսկ չորսն առաջին ընթերցում անցել էին գարնանը: Մանրամասն
  • Մեր թիմի անդամները բավականին փորձ են ձեռք բերել․Վահագն Հովակիմյան

    Մեր թիմի անդամները բավականին փորձ են ձեռք բերել․Վահագն Հովակիմյան

    - ՔՊ-ն որոշել է նոր խորհրդարանում 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել: «Հայաստան» դաշինքից նույնպես հայտարարում են, որ «կգա քննիչ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկի օրը»: Փաստորեն, ընդդիմությունը «կոնտր-նախագիծ» է ներկայացնելու։ Փոխհամաձայնությա՞ն եք գալու այդ հարցում:

    - Ոչ, նրանք պարզապես կարող են կողմ քվեարկել մեր նախագծին։

    Մանրամասն
  • ԱԺ-ում պետք են փոխադարձ հարգանք և քաղաքակիրթ հարաբերություններ․ Վիգեն Խաչատրյան

    ԱԺ-ում պետք են փոխադարձ հարգանք և քաղաքակիրթ հարաբերություններ․ Վիգեն Խաչատրյան

    -Ինչպե՞ս եք պատկերացնում «Հայաստան» դաշինքի հետ խորհրդարանական կյանքը, գործակցությունը։

    -Ինչպես ընդունված է խորհրդարաններում ընդդիմությունը առաջարկում է առկա խնդիրների ավելի արդյունավետ լուծումներ, և բանավեճում ծնվում է ճշմարտությունը։ Այլ կերպ ես չեմ պատկերացնում։

    -Խորհրդարանական ընդդիմությունն, օրինակ, համագործակցության եզրեր չի տեսնում։

    -Չեն տեսնում, ուրեմն, չեն համագործակցի, դա իրենց խնդիրն է։

    Մանրամասն