Մոնիտորինգ

  • Այս ԱԺ-ում պրոֆեսիոնալներն ավելի շատ են, քան նախորդում․ Վ․ Ենգիբարյան

    Այս ԱԺ-ում պրոֆեսիոնալներն ավելի շատ են, քան նախորդում․ Վ․ Ենգիբարյան

    -Ասում եք՝ 7-րդ գումարման խորհրդարանը պրոֆեսիոնալ էր, բայց տեսնում ենք, որ Հայաստանի նախագահը շատ օրենքներ չի ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան: Արդյո՞ք այս դեպքում պրոֆեսիոնալ կարելի է համարել խորհրդարանը:

    -Նախկին խորհրդարանների հետ ես համեմատեցի ու ասացի, որ ակնհայտ է զարգացումը: Բայց նախագահի Սահմանադրական դատարան դիմելը ես անպայմանորեն չէի կապի Ազգային ժողովի պրոֆեսիոնալիզմի հետ: Դա մեր իշխանությունների փոխզսպումների ու հավասարակշռությունների մեխանիզմն է:

    Մանրամասն
  • Նիկոլ Փաշինյանի վերջին հաշվետվությունը 7-րդ գումարման ԱԺ–ում

    Նիկոլ Փաշինյանի վերջին հաշվետվությունը 7-րդ գումարման ԱԺ–ում

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին Ազգային ժողովում ներկայացրել է հետհեղափոխական կառավարության ծրագրի վերջին՝ 2020 թվականի կատարողականը։ Վերջին, որովհետև արդեն հայտնի է, որ ապրիլի 20-30-ը Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է վարչապետի պաշտոնը թողնելու մասին, իսկ դրանից հետո, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ, հայտարարվելու է հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Մանրամասն
  • ԱԺ-ում քննադատեցին Ալիևին և տապալեցին ՀԾԿՀ անդամի ընտրությունը

    ԱԺ-ում քննադատեցին Ալիևին և տապալեցին ՀԾԿՀ անդամի ընտրությունը

    Ապրիլի 13-ի խորհրդարանական քառօրյան սկսվեց ոչ թե օրենսդրական նախագծերի քննարկումամբ, այլև նախօրեին Բաքվում բացված՝ 2020թ. արցախյան պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես պուրակի» մասին հայտարարություններով։ Պատգամավորները քննադատեցին Ադրբեջանին, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին, ընդդիմադիրները՝ նաև Հայաստանի իշխանություններին։ Մանրամասն
  • Ամեն ինչ անում ենք, որ գերիների հարցն Ադրբեջանի համար գլխացավանք դառնա․ Տ․ Հայրապետյան

    Ամեն ինչ անում ենք, որ գերիների հարցն Ադրբեջանի համար գլխացավանք դառնա․ Տ․ Հայրապետյան

    - Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից շատ գոհ է: ՌԴ նախագահի հետ թե այդ, թե հունվարի 11-ի հանդիպումների, ինչպես նաև հեռախոսազրույցների ժամանակ վարչապետը կարևորել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձը: Բայց հակառակ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության, որի միջնորդը ՌԴ-ն է, այդ խնդիրը մինչև հիմա լուծված չէ: Ինչպե՞ս կարելի է գոհ լինել:

    - Հանդիպման օրակարգը բավականին ընդգրկուն էր, ինչ վերաբերում է գերիների վերադարձին, ապա վարչապետը շեշտեց, որ այդ հարցի վերաբերյալ կա ընկալում: Ընկալումն այն է, որ Ադրբեջանն անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները և վերադարձնել գերիներին: Մենք անում ենք առավելագույնը՝ լինի դա ՌԴ-ի մեր գործընկերների, թե միջազգային այլ գործընկերների հետ շփումներում Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Մենք ամեն ինչ անում ենք, որ գերիների հարցն այդ երկրի համար դառնա գլխացավանք:

    Մանրամասն
  • Ունեմ համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկներ․ Ա․ Գրիգորյան

    Ունեմ համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկներ․ Ա․ Գրիգորյան

    -Կարծում եք՝ անհատ պատգամավորը ավելի լա՞վ կներկայացներ մարզային խնդիրները:

    -Վստահ եմ: Որքան էլ հայտարարվի, թե խթանում են գաղափարական պայքարը, մեր ժողովուրդը անձերի հետևից է գնում: Եթե տեսել է մարդը կարողանում է հարց լուծել, ձայնը նրան կտա: Հատկապես մարզերում, մարդիկ ուզում են դեմքով ճանաչել նրան, ում կարող են գրել իրենց խնդրի մասին, կարող են զանգել, ձայնը տալ, բայց և պատասխանատվության կանչել նրան:

    Մանրամասն