Մոնիտորինգ

  • «Եթե ես Անապայում հյուրանոց ունեմ, Արթուր Վանեցյանը թող գա, նվիրեմ»․ Գ․ Մելքոնյան

    «Եթե ես Անապայում հյուրանոց ունեմ, Արթուր Վանեցյանը թող գա, նվիրեմ»․ Գ․ Մելքոնյան

    - Ձեր հայտարարության համար, թե պատերազմի ժամանակ Արթուր Վանեցյանը իր խմբով փախել է Շուշիից, նա դիմում է դատարան։ Դուք պնդո՞ւմ եք Ձեր ասածը։

    - Իրենց գործն է, որտեղ ուզում են, թող դիմեն։ Բայց լրատվամիջոցներն էին այդ մասին խոսում, Ֆեյսբուքն էր լցված լուրերով, թե իրենք Շուշին թողել, փախել են։ Թող հետ դառնան ու այդ օրերի լրատվամիջոցների հրապարակումները կարդան։

    Մանրամասն
  • Ընդդիմադիրները վերցնում են մանդատները

    Ընդդիմադիրները վերցնում են մանդատները

    Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ի հուլիսի 17-ի որոշմամբ մնացին անփոփոխ։ Այսպիսով, 8-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Մանրամասն
  • 250 հազար դրամի կարիքը չունեցողները թող վերադարձնեն այն պետբյուջե. Վիկտոր Ենգիբարյան

    250 հազար դրամի կարիքը չունեցողները թող վերադարձնեն այն պետբյուջե. Վիկտոր Ենգիբարյան

    -ԱԺ-ն, փաստորեն, ընդունեց պատգամավորի՝ պետբյուջեից տրվող լրավճարը 5 անգամ բարձրացնելու՝ 50 000-ից 250 000 դրամ դարձնելու առաջարկը։ Նախագծի հեղինակներից մեկն էլ Դուք եք։ Ինչո՞ւ եք նման օրինագիծ ներկայացրել, հատկապես որ Դուք անձամբ հաջորդ գումարման խորհրդարանում չեք աշխատելու։

    -Այո, ես չեմ լինելու նոր խորհրդարանում։ Եթե լինեի, գուցե չներկայացնեի։ Խնդիրը ինստիտուցիոնալ է, եկեք չնայենք անձնական շահերի տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ պատգամավորական ինստիտուտի ուժեղացման համար անհրաժեշտ են հավելյալ նյութատեխնիկական միջոցներ։

    Մանրամասն
  • Թեկնածուի կարգավիճակը չօգնեց, մանդատը կօգնի՞․ «Հայաստան» դաշինքում չեն բացառում, որ վերցնեն մանդատները

    Թեկնածուի կարգավիճակը չօգնեց, մանդատը կօգնի՞․ «Հայաստան» դաշինքում չեն բացառում, որ վերցնեն մանդատները

    Այս պահի դրությամբ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում անցողիկ տեղեր զբաղեցնող պատգամավորության 5 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, այդ թվում՝ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի։

    Թեկնածուներից երկուսը՝ «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը և Մեղրի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, արդեն կալանավորված են։ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք: Մինչև կալանավորվելը՝ նա հուլիսի 9-ին պաշտոնից հրաժարական էր ներկայացրել ու հայտարարել էր ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելու մասին։ Սա այն դեպքում, երբ թիմում դեռ չեն որոշել մանդատ վերցնել-չվերցնելու հարցը։

    Մանրամասն
  • Կավելանան բյուջեի մուտքերն ու պատգամավորների լրավճարները

    Կավելանան բյուջեի մուտքերն ու պատգամավորների լրավճարները

    Պատգամավորներին տրվող լրավճարների հնգապատկում, պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման պետտուրքի բարձրացում։ Այս փոփոխությունները պարունակող նախագծերը ընդգրկված էին 7-րդ գումարման Ազգային ժողովի՝ հուլիսի 15-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում։ Նախաձեռնությունը կառավարությանն էր։ Նախագծերը քննարկվեցին հրատապ ռեժիմով՝ երկրորդ ընթերցումը՝ 24 ժամվա ընթացքում: Երկու ընթերցումներն անցկացվեցին նույն օրը: Նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը։ Մանրամասն