Մոնիտորինգ

  • Եթե մտնենք խորհրդարան, թող անհանգիստ սպասեն առաջին նիստին

    Եթե մտնենք խորհրդարան, թող անհանգիստ սպասեն առաջին նիստին

    - Ձեր գործընկեր կամ մրցակից «Հայաստան» դաշինքը ձեզանից մի քանի անգամ ավելի ձայն ստացավ։

    - Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր փետրվարին։ Մենք ուշ ենք հայտարարել, իսկ ընտրությունները որքան քաղաքական, նույնքան լոգիստիկ համակարգերի պայքար է։ Եվ երբ ընդդիմադիր դաշտի մեր որոշ գործընկերներ զբաղվում էին նախընտրական աշխատանքներով, մենք դեռևս զբաղված էինք փողոցային պայքարով։

    Մանրամասն
  • Սահմանադրական դատարանը քննում է 4 ուժերի դիմումը՝ ընդդեմ ԿԸՀ-ի

    Սահմանադրական դատարանը քննում է 4 ուժերի դիմումը՝ ընդդեմ ԿԸՀ-ի

    Սահմանադրական դատարանում հուլիսի 9-ին մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումի քննությունը։ Այս ուժերը չեն ընդունել ընտրությունների արդյունքները և Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել դրանք։ 

    Մինչ դատաքննության մեկնարկը ՍԴ-ն որոշել էր բոլոր դիմումները մեկտեղել և քննել մեկ նիստում։ Բարձր դատարանը այս գործը քննելու համար ունի Սահմանադրությամբ սահմանված յոթ օր ժամանակ։ 

    Մանրամասն
  • 7-րդի վերջին նիստը՝ 8-րդի սկզբից առաջ

    7-րդի վերջին նիստը՝ 8-րդի սկզբից առաջ

    Խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամն էր, որ նոր խորհրդարանի ձևավորման նպատակով անցկացված ընտրություններից հետո հին խորհրդարանը նիստեր է հրավիրում, օրենքներ ընդունում։ Աննախադեպ էր նաև այդ նիստերը հրավիրելու նպատակը՝ կիսատ չթողնել, ամբողջությամբ ընդունել միայն առաջին ընթերցում անցած նախագծերը․ արտահերթի օրակարգում կառավարության ու հիմնականում իմքայլական պատգամավորների անավարտ նախաձեռնություններն էին։ Մանրամասն
  • Վարչապետ կնշանակվի Նիկոլ Փաշինյանը, բայց նշանակումը կարող է հետաձգվել

    Վարչապետ կնշանակվի Նիկոլ Փաշինյանը, բայց նշանակումը կարող է հետաձգվել

    Եթե ամեն ինչ հարթ ընթանար, և «Հայաստան» դաշինքը չդիմեր Սահմանադրական դատարան, նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանար հուլիսի 5-ին՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը, ինչպես սահմանում է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Սակայն երբ երկրում վիճարկվում են ընտրությունների արդյունքները, ապա ԱԺ անդրանիկ նիստը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Մանրամասն
  • Ընտրություններն ավարտված են, ու ամեն ինչ խաղաղ է հայրենիքում․ Հովիկ Աղազարյան

    Ընտրություններն ավարտված են, ու ամեն ինչ խաղաղ է հայրենիքում․ Հովիկ Աղազարյան

    -Իսկ սպասո՞ւմ էիք, որ ձեր ընդդիմությունը խորհրդարանում կլինի Քոչարյանի ղեկավարած դաշինքը: Հոգեբանորեն պատրա՞ստ եք նրանց ընդունել որպես ընդդիմադիր գործընկեր:

    -Իհարկե, պատրաստ ենք: Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Քոչարյանի շուրջը հավաքված կուսակցականները, անհատները վիրավորանքով էին խոսում մեր մասին, Լևոն Տեր-Պետրոսյանն էր գուժում, որ ընտրություններից հետո քաղաքացիական պատերազմ կլինի, կլինեն բախումներ:

    Մանրամասն