Մոնիտորինգ

  • Երկրորդ արտահերթը՝ մասնակիցների ռեկորդային թվով

    Երկրորդ արտահերթը՝ մասնակիցների ռեկորդային թվով

    Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկախ Հայաստանի նախորդ ընտրություններից առանձնանում են մի քանի տարբերություններով։ Նախ, սա երկրորդ անընդմեջ արտահերթ ընտրությունն է, և կարևորը` այն տեղի է ունենում պատերազմում պարտություն կրելուց հետո, և վերջապես, երբեք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի թիվն այսքան մեծ չի եղել։

    ԿԸՀ արխիվում պահպանված է ամբողջական տեղեկատվություն 1999-2018թթ. ընտրությունների վերաբերյալ։ Համաձայն այդ տվյալների՝ 1999թ. ԱԺ ընտրություններին մասնակցել են 22 քաղաքական ուժեր` կուսակցություններ ու դաշինքներ, 2003թ.`21, 2007թ.` 23 քաղաքական ուժ: Այնուհետև այդ թիվը գնալով նվազել է, 2012թ.` 9 քաղաքական ուժ , 2017թ.` նորից 9 քաղաքական ուժ և 2018թ.`11 քաղաքական ուժ:

    Մանրամասն
  • Արթուր Վանեցյանի հետ ունեմ ջերմ հարաբերություններ․ Թ․ Թովմասյան

    Արթուր Վանեցյանի հետ ունեմ ջերմ հարաբերություններ․ Թ․ Թովմասյան

    - «Պատիվ ունեմ» դաշինքում ի՞նչն էր Ձեզ հոգեհարազատ, որ անդամակցեցիք:

    - Մենք ունենք հետհեղափոխական իրավիճակներ, մենք ունեցել ենք այլ պատկերացումներ: Պատկերացրել ենք, որ հեղափոխական Հայաստանում պետք է այլ գործողություններ իրականացվեն, բայց գործող իշխանությունը շեղվել է հեղափոխական արժեքներից, ու մենք պետք է ապահովենք շարունակությունը:

     

    Մանրամասն
  • Սահմանային վիճակի քննարկումը խորհրդարանում և խորհրդարանից դուրս

    Սահմանային վիճակի քննարկումը խորհրդարանում և խորհրդարանից դուրս

    Անվտանգության խորհրդի նիստը ուղիղ հեռարձակվեց հեռուստատեսությամբ: Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, 3 խմբակցությունների ներկայացուցիչներ, ԱԺ պաշտպանության-անվտանգության հարցերի և արտաքին հարաբերությունների նախագահները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հատուկ առաջարկ ունի: Դրա էությունը հետևյալն էր. կողմերը պայմանավորվում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի երկայնքով  տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Մանրամասն
  • ՀԱՊԿ-ի «անգործությունը» և «հակառուսական պրոպագանդան»՝ Հայաստանի ԱԺ-ում

    ՀԱՊԿ-ի «անգործությունը» և «հակառուսական պրոպագանդան»՝ Հայաստանի ԱԺ-ում

    Մայիսի 25-ին Ազգային ժողովն աշխատանքն սկսեց մի քանի փորձից. թեպետ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկար բոյկոտից հետո ներկայացել էր նիստին, այնուամենայնիվ, նիստի մեկնարկի համար խորհրդարանում անհրաժեշտ քվորում չապահովվեց: Մանրամասն
  • Հայաստանի հարցը քննություն է ՀԱՊԿ-ի համար․ Հ․Աղազարյան

    Հայաստանի հարցը քննություն է ՀԱՊԿ-ի համար․ Հ․Աղազարյան

    - Նիկոլ Փաշինյանը կստորագրի՞ մամուլում հայտնված եռակողմ այդ փաստաթուղթը, թե՞ մինչև դուրս չգան, չի ստորագրի:

    - Երկու տարբերակն էլ հնարավոր է: Առաջինը`չի չստորագրի, մինչև դուրս չգան, կամ կստորագրի, բայց հավելյալ կետ կմտցվի, որ հայտարարությամբ նախատեսված գործընթացները կարող են կյանքի կոչվել միայն զինված խմբավորումների դուրս գալուց հետո:

    Մանրամասն