Մոնիտորինգ

  • Նոր խորհրդարանը լրացնում է հնի բաց թողածը և ընտրում վճռաբեկ դատարանի դատավոր

    Նոր խորհրդարանը լրացնում է հնի բաց թողածը և ընտրում վճռաբեկ դատարանի դատավոր

    ՀՀ վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնում ԲԴԽ-ի առաջադրած 3 թեկնածուներից դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը: Քվեարկությանը մասնակցել էր 88 պատգամավոր: Հովսեփ Բեդևյանի օգտին կողմ էին քվեարկել 80-ը:

    Մանրամասն
  • ԱԺ-ն սկսեց աշխատանքը․ Սյունիքի և Արցախի հարցերը քննարկվեցին օրակարգից դուրս

    ԱԺ-ն սկսեց աշխատանքը․ Սյունիքի և Արցախի հարցերը քննարկվեցին օրակարգից դուրս

    Օրակարգային առաջին հարցը, որն սկսեց քննարկել խորհրդարանը, ԿԸՀ գործունեության մասին հաղորդումն էր։ Այն ներկայացնում էր հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս ներկայացրեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, ընտրական և հետընտրական փուլերում կատարած աշխատանքները: Ասաց, որ այս ընտրություններն էականորեն տարբերվում էին նախորդ համապետական ընտրություններից՝ նախ համաճարակով պայմանավորված: Մանրամասն
  • Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում գլխավոր դատախազությունն Ընտրական օրենսգրքում և ինչո՞ւ

    Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում գլխավոր դատախազությունն Ընտրական օրենսգրքում և ինչո՞ւ

    ՀՀ գլխավոր դատախազությունը առաջարկում է հստակեցնել, որ ընտրացուցակի թեկնածուի կամ մինչև պատգամավորական լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով ԿԸՀ միջնորդություն է ներկայացնում գործով վերահսկողություն իրականացնող դատախազը կամ նրա վերադասը։ Վերջինները միջնորդություն ներկայացնելիս պարտավորվում են ԿԸՀ ներայացնել նաև քրեական գործին առնչվող բոլոր փաստաթղթերը։  Մանրամասն
  • Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ առանց տեղակալի

    Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ առանց տեղակալի

    Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի երրորդ առաջադրումն ու քննարկումը, համաձայն Դոնթի բանաձևի, անցկացվելու է 5 օրվա ընթացքում։ Շատ մեծ է հավանականությունը, որ այս անգամ էլ քվեարկությունը չի կայանա․ «Հայաստան» խմբակցությունից հայտարարել են, որ նախագահի տեղակալի իրենց միակ թեկնածուն Արթուր Ղազինյանն է, իսկ ՔՊ-ականներն ասում են, որ ոչ մի դեպքում չեն ընտրելու Արթուր Ղազինայնին՝ հիմնվելով իրենց հարցերին տրված նրա պատասխանների վրա։ Մանրամասն
  • Իշխանությունը «կարգավորում է» լրատվական դաշտը

    Իշխանությունը «կարգավորում է» լրատվական դաշտը

    2010թ․, երբ կառուցվեց ԱԺ նիստերի նոր դահլիժը, ԱԺ ղեկավարությունը որոշեց, որ լրագրողներն այսուհետ նիստերին հետևելու են օթյակներից, նրանց համար նաև աշխատասենյակներ առանձնացվեցին։ Շենքի ներսում լրագրողների տեղաշարժի հետ կապված որևէ սահմանափակում այն ժամանակ չկիրառվեց։ Մանրամասն