Մոնիտորինգ

  • 8-րդ գումարման ԱԺ-ն սկսեց աշխատանքը․ ԱԺ նախագահն Ալեն Սիմոնյանն է

    8-րդ գումարման ԱԺ-ն սկսեց աշխատանքը․ ԱԺ նախագահն Ալեն Սիմոնյանն է

    Օգոստոսի 2-ին, անվտանգության աննախադեպ միջոցառումներով և լարված մթնոլորտում անցկացվեց 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Իշխանությունը խստացրել էր անվտանգությունը շենքի ներսում և շենքից դուրս՝ ԱԺ շենքը շրջափակել էին կարմիր բերետավորները, նիստերի դահլիճի դռների մոտ, իսկ միջանցքներում մետաղորսիչ սարքավորումներ էին։ ՔՊ-ի պատգամավորները շեշտում էին, թե ԱԺ շենքը Հոկտեմբերի 27 է տեսել, և այսօր խորհրդարան են եկել այն ժամանակ իշխանության գլխին կանգնած մարդկանց ղեկավարած դաշինքները, և պետք է զգույշ լինել։ Մանրամասն
  • 7-րդ գումարման ԱԺ-ն իր առաքելությունն ավարտեց՝ քրեականացնելով հայհոյանքն ու վիրավորանքը

    7-րդ գումարման ԱԺ-ն իր առաքելությունն ավարտեց՝ քրեականացնելով հայհոյանքն ու վիրավորանքը

    Հուլիսի 30-ին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով՝ երկու ընթերցումը մեկ օրում, ընդունվեց 6 նախագիծ։ Նախագծերից երկուսը քննարկվում էին առաջին ընթերցմամբ, իսկ չորսն առաջին ընթերցում անցել էին գարնանը: Մանրամասն
  • Ընդդիմադիրները վերցնում են մանդատները

    Ընդդիմադիրները վերցնում են մանդատները

    Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ի հուլիսի 17-ի որոշմամբ մնացին անփոփոխ։ Այսպիսով, 8-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Մանրամասն
  • Թեկնածուի կարգավիճակը չօգնեց, մանդատը կօգնի՞․ «Հայաստան» դաշինքում չեն բացառում, որ վերցնեն մանդատները

    Թեկնածուի կարգավիճակը չօգնեց, մանդատը կօգնի՞․ «Հայաստան» դաշինքում չեն բացառում, որ վերցնեն մանդատները

    Այս պահի դրությամբ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում անցողիկ տեղեր զբաղեցնող պատգամավորության 5 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, այդ թվում՝ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի։

    Թեկնածուներից երկուսը՝ «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը և Մեղրի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, արդեն կալանավորված են։ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք: Մինչև կալանավորվելը՝ նա հուլիսի 9-ին պաշտոնից հրաժարական էր ներկայացրել ու հայտարարել էր ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելու մասին։ Սա այն դեպքում, երբ թիմում դեռ չեն որոշել մանդատ վերցնել-չվերցնելու հարցը։

    Մանրամասն
  • Կավելանան բյուջեի մուտքերն ու պատգամավորների լրավճարները

    Կավելանան բյուջեի մուտքերն ու պատգամավորների լրավճարները

    Պատգամավորներին տրվող լրավճարների հնգապատկում, պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման պետտուրքի բարձրացում։ Այս փոփոխությունները պարունակող նախագծերը ընդգրկված էին 7-րդ գումարման Ազգային ժողովի՝ հուլիսի 15-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում։ Նախաձեռնությունը կառավարությանն էր։ Նախագծերը քննարկվեցին հրատապ ռեժիմով՝ երկրորդ ընթերցումը՝ 24 ժամվա ընթացքում: Երկու ընթերցումներն անցկացվեցին նույն օրը: Նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը։ Մանրամասն