Մոնիտորինգ

  • ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ

    ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ

    Ազգային ժողովի փետրվարի 9-ին սկսված նիստերի օրակարգում 16 հարց էր, և դրանցից ոչ մեկը չէր առնչվում պատերազմով պայմանավորված իրողություններին: Այս մասին դեռ օրակարգը չհաստատված՝ խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ եռակողմ հայտարարության իրագործման ավարտին մնացել է 4 տարի 8 ամիս և 19 օր, հետո Ադրբեջանը ռուս խաղաղապահներից կարող է պահանջել դուրս գալ ԱրցախիցՊատգամավորը հարցրեց. «Ուզում եմ իմանալ՝ արդյունավետ օգտագործո՞ւմ ենք մեր ժամանակը: Նայում եմ օրակարգին, որտեղ 16 հարց է ընդգկված և ուզում եմ գտնել գեթ մեկ հարց, որը ադեկվատ է մեր առջև ծառացած մարտահրավերներին»: Մանրամասն
  • Նախկին լրագրող պատգամավորները լրատվադաշտի նոր կանոններ են սահմանում

    Նախկին լրագրող պատգամավորները լրատվադաշտի նոր կանոններ են սահմանում

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 6 պատգամավոր, որոնցից 5-ը՝ նախկին լրագրող, շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

    2003թ. ընդունված մայր օրենքում նրանք առաջարկում են սահմանել նոր հասկացություն՝ անանուն աղբյուր:

    Մանրամասն
  • Ո՞ւմ կդատեն նոր դատավորները․ ընդդիմությունը մտահոգված է

    Ո՞ւմ կդատեն նոր դատավորները․ ընդդիմությունը մտահոգված է

    Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ և օրակարգով հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, բայց ինչպես հետպատերազմյան շրջանում ԱԺ բոլոր նիստերը, այս մեկն էլ, անկախ օրակարգից, վերածվեց իշխանությանն ուղղված քննադատության: Մանրամասն
  • Ոստիկանությունը՝ Ներքին գործերի նախարարություն

    Ոստիկանությունը՝ Ներքին գործերի նախարարություն

    «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում: Գործող 12 նախարարություններին ավելանալու է ևս մեկը՝ Ներքին գործերի նախարարությունը: Կառավարության կառուցվածքի վերջին փոփոխությունը կատարվել է 2019 թվականին: Դրա արդյունքում նախարարությունների՝ 2018 թվականին սահմանված թիվը՝ 17-ը, կրճատվել ու դարձել է 12:

    Ներքին գործերի նախարարությունը Հայաստանի կառավարությունում նորություն չի լինի: Անկախ Հայաստանում անցում Նախարարությունից Ոստիկանություն և հակառակը՝ էլի է եղել:

    Մանրամասն
  • ԱԺ–ն կարող է ինքնալուծարվել՝ հանուն վարչապետի

    ԱԺ–ն կարող է ինքնալուծարվել՝ հանուն վարչապետի

    Ազգային ժողովում դարձյալ պատրաստվում են փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրության մեջ: Նպատակը՝ կարճել արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանող ճանապարհը՝ առաջարկելով այսօր գոյություն ունեցող տարբերակի այլընտրանք, այն է՝ խորհրդարանի ինքնալուծարում կամ ցրում:  Մանրամասն