Մոնիտորինգ

  • Խորհրդարանը կարող է իմպիչմենտի ենթարկել ՀՀ նախագահին․ սահմանադրագետ

    Խորհրդարանը կարող է իմպիչմենտի ենթարկել ՀՀ նախագահին․ սահմանադրագետ

    Ապրիլի 23-ին լրացավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ստորագրելու՝ ՀՀ նախագահին Սահմանադրությամբ ընձեռված ժամկետը։ Դրանից սկսած՝ 5 օրվա ընթացքում փաստաթուղթը պետք է ստորագրի Ազգային ժողովի նախագահը: Մանրամասն
  • 3 չստորագրված օրենք՝ 1 շաբաթում․ 2-ը նախագահն ուղարկել է ՍԴ

    3 չստորագրված օրենք՝ 1 շաբաթում․ 2-ը նախագահն ուղարկել է ՍԴ

    Ապրիլի 12-ին, 15-ին և 17-ին, մեկ շաբաթում 3 անգամ, ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Նախագահը չի ստորագրի Ազգային ժողովի ընդունած 3 տարբեր օրենքներ։ Դրանցից մեկով փոփոխություններ էին կատարվել Դատական օրենսգրքում, երկրորդով՝ Քաղաքացիական օրենսգրքում, երրորդով՝ Ընտրական օրենսգրքում։ Այս օրենքներից (օրենսգրքերից) 2-ը՝ Դատական և Ընտրական, սահմանադրական օրենքներ են։ Երեք նախագծերն էլ ընդունվել են միայն խորհրդարանական մեծամասնության կողմ քվեարկությամբ։ Մանրամասն
  • Նիկոլ Փաշինյանի վերջին հաշվետվությունը 7-րդ գումարման ԱԺ–ում

    Նիկոլ Փաշինյանի վերջին հաշվետվությունը 7-րդ գումարման ԱԺ–ում

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին Ազգային ժողովում ներկայացրել է հետհեղափոխական կառավարության ծրագրի վերջին՝ 2020 թվականի կատարողականը։ Վերջին, որովհետև արդեն հայտնի է, որ ապրիլի 20-30-ը Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է վարչապետի պաշտոնը թողնելու մասին, իսկ դրանից հետո, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ, հայտարարվելու է հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Մանրամասն
  • ԱԺ-ում քննադատեցին Ալիևին և տապալեցին ՀԾԿՀ անդամի ընտրությունը

    ԱԺ-ում քննադատեցին Ալիևին և տապալեցին ՀԾԿՀ անդամի ընտրությունը

    Ապրիլի 13-ի խորհրդարանական քառօրյան սկսվեց ոչ թե օրենսդրական նախագծերի քննարկումամբ, այլև նախօրեին Բաքվում բացված՝ 2020թ. արցախյան պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես պուրակի» մասին հայտարարություններով։ Պատգամավորները քննադատեցին Ադրբեջանին, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին, ընդդիմադիրները՝ նաև Հայաստանի իշխանություններին։ Մանրամասն
  • Առանց խմբակցության, բայց մանդատով

    Առանց խմբակցության, բայց մանդատով

    2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններով ձևավորված 7-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր 132 պատգամավորները ընդգրկված էին 3 խմբակցություններում: Մոտ 9 ամիս անց՝ 2019-ի սեպտեմբերին խմբակցություններից դուրս եկավ առաջին պատգամավորը՝ Արման Բաբաջանյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ից: 2021-ի առաջին եռամսյակի ավարտին նրանց թիվն արդեն 9-ն է: Մամուլը և հատկապես իրենք իրենց համարում են անկախ, մեծամասնության ներկայացուցիչները հաճախ այլընտրանքային ձևակերպում են առաջարկում՝ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ: Իսկ ԱԺ ղեկավար Արարատ Միրզոյանն էլ մի առիթով հարկ էր համար դահլիճում հայտարարել, թե «Ազգային ժողովում անկախ պատգամավոր չկա: Կան խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ: Սա որքան ֆորմալ, նույնքան էլ կարծում եմ, խորիմաստ ձևակերպում է»: Մանրամասն