Մոնիտորինգ

  • Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ առանց տեղակալի

    Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ առանց տեղակալի

    Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի երրորդ առաջադրումն ու քննարկումը, համաձայն Դոնթի բանաձևի, անցկացվելու է 5 օրվա ընթացքում։ Շատ մեծ է հավանականությունը, որ այս անգամ էլ քվեարկությունը չի կայանա․ «Հայաստան» խմբակցությունից հայտարարել են, որ նախագահի տեղակալի իրենց միակ թեկնածուն Արթուր Ղազինյանն է, իսկ ՔՊ-ականներն ասում են, որ ոչ մի դեպքում չեն ընտրելու Արթուր Ղազինայնին՝ հիմնվելով իրենց հարցերին տրված նրա պատասխանների վրա։ Մանրամասն
  • Իշխանությունը «կարգավորում է» լրատվական դաշտը

    Իշխանությունը «կարգավորում է» լրատվական դաշտը

    2010թ․, երբ կառուցվեց ԱԺ նիստերի նոր դահլիժը, ԱԺ ղեկավարությունը որոշեց, որ լրագրողներն այսուհետ նիստերին հետևելու են օթյակներից, նրանց համար նաև աշխատասենյակներ առանձնացվեցին։ Շենքի ներսում լրագրողների տեղաշարժի հետ կապված որևէ սահմանափակում այն ժամանակ չկիրառվեց։ Մանրամասն
  • Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները 8-րդ գումարման ԱԺ-ում․ ովքե՞ր են նրանք

    Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները 8-րդ գումարման ԱԺ-ում․ ովքե՞ր են նրանք

    8-րդ գումարման Ազգային ժողովում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին ներկայացնում են 4 պատգամավորներ՝ ազգությամբ եզդի, քուրդ, ռուս և ասորի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԱԺ-ում ներկայացուցիչներ են ընտրվում այն ազգային փոքրամասնություններից, որոնք ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեն Հայաստանում։ Մանրամասն
  • Հավակնոտ նպատակներ և սուր քննադատություն․ ԱԺ-ն քննարկում է Կառավարության ծրագիրը

    Հավակնոտ նպատակներ և սուր քննադատություն․ ԱԺ-ն քննարկում է Կառավարության ծրագիրը

    Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դուրս եկավ դահլիճից՝ հայտարարելով, որ կվերադառնան հարցեր տալու և ելույթներ ունենալու։ «Հայաստան» խմբակցությունը հեռանալու մասին չհայտարարեց, բայց մեծ մասը վարչապետի ելույթի ժամանակ դահլիճում չէր։ Ընդդիմադիրները դահլիճ վերադարձան հարցեր տալու ժամանակ։ Կառավարության ծրագրի քննարկման արդեն այս հատվածը բավականին բուռն էր։ Մանրամասն