Մոնիտորինգ

  • Կավելանան բյուջեի մուտքերն ու պատգամավորների լրավճարները

    Կավելանան բյուջեի մուտքերն ու պատգամավորների լրավճարները

    Պատգամավորներին տրվող լրավճարների հնգապատկում, պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման պետտուրքի բարձրացում։ Այս փոփոխությունները պարունակող նախագծերը ընդգրկված էին 7-րդ գումարման Ազգային ժողովի՝ հուլիսի 15-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում։ Նախաձեռնությունը կառավարությանն էր։ Նախագծերը քննարկվեցին հրատապ ռեժիմով՝ երկրորդ ընթերցումը՝ 24 ժամվա ընթացքում: Երկու ընթերցումներն անցկացվեցին նույն օրը: Նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը։ Մանրամասն
  • Սահմանադրական դատարանը քննում է 4 ուժերի դիմումը՝ ընդդեմ ԿԸՀ-ի

    Սահմանադրական դատարանը քննում է 4 ուժերի դիմումը՝ ընդդեմ ԿԸՀ-ի

    Սահմանադրական դատարանում հուլիսի 9-ին մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումի քննությունը։ Այս ուժերը չեն ընդունել ընտրությունների արդյունքները և Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել դրանք։ 

    Մինչ դատաքննության մեկնարկը ՍԴ-ն որոշել էր բոլոր դիմումները մեկտեղել և քննել մեկ նիստում։ Բարձր դատարանը այս գործը քննելու համար ունի Սահմանադրությամբ սահմանված յոթ օր ժամանակ։ 

    Մանրամասն
  • 7-րդի վերջին նիստը՝ 8-րդի սկզբից առաջ

    7-րդի վերջին նիստը՝ 8-րդի սկզբից առաջ

    Խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամն էր, որ նոր խորհրդարանի ձևավորման նպատակով անցկացված ընտրություններից հետո հին խորհրդարանը նիստեր է հրավիրում, օրենքներ ընդունում։ Աննախադեպ էր նաև այդ նիստերը հրավիրելու նպատակը՝ կիսատ չթողնել, ամբողջությամբ ընդունել միայն առաջին ընթերցում անցած նախագծերը․ արտահերթի օրակարգում կառավարության ու հիմնականում իմքայլական պատգամավորների անավարտ նախաձեռնություններն էին։ Մանրամասն
  • Վարչապետ կնշանակվի Նիկոլ Փաշինյանը, բայց նշանակումը կարող է հետաձգվել

    Վարչապետ կնշանակվի Նիկոլ Փաշինյանը, բայց նշանակումը կարող է հետաձգվել

    Եթե ամեն ինչ հարթ ընթանար, և «Հայաստան» դաշինքը չդիմեր Սահմանադրական դատարան, նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանար հուլիսի 5-ին՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը, ինչպես սահմանում է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Սակայն երբ երկրում վիճարկվում են ընտրությունների արդյունքները, ապա ԱԺ անդրանիկ նիստը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Մանրամասն
  • 8-րդ գումարման Աժ-ում կլինի 3 ուժ

    8-րդ գումարման Աժ-ում կլինի 3 ուժ

    Ընտրություններին մասնակցած 25 ուժերից անցողիկ շեմը հաղթահարել են միայն երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ «Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել դաշինքի համար պահանջվող 7 տոկոս շեմը, ստացել է ձայների ընդամենը 5,23 տոկոսը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ, կմտնի խորհրդարան: Մանրամասն