Մոնիտորինգ

  • Ե՞րբ քաղաքական գործընթացը կտեղափոխվի խորհրդարան

    Ե՞րբ քաղաքական գործընթացը կտեղափոխվի խորհրդարան

    Փետրվարի 25-ին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հերթական անգամ հանդես եկան արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Չնայած նրանք հավաքել էին նիստը հրավիրելու համար անհրաժեշտ թվով ստորագրությունները, այն չկայացավ, քանի որ ԱԺ խորհրդում մեծամասնություն կազմող իմքայլականները խորհրդարան չեկան՝ խորհրդի նիստում հաստատելու արտահերթի օրակարգը: Ընդդիմադիրները մտադիր էին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու համար ԳՇ գեներալների՝ փետրվարի 25-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը: Մանրամասն
  • Արտգործնախարարը եկել էր խորհրդարան․ նիստը փակ էր

    Արտգործնախարարը եկել էր խորհրդարան․ նիստը փակ էր

    Արտգործնախարար Արա Այվազյանը փետրվարի 23-ին հրավիրվել էր Ազգայն ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Առիթը, ըստ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի, պատերազմից հետո ստեղծված արտաքին քաղաքական նոր իրողություններն էին: Մանրամասն
  • Դարձ ի շրջանս յուր․ պաշտոնյային վիրավորողն ու զրպարտողը կարող է դատվել

    Դարձ ի շրջանս յուր․ պաշտոնյային վիրավորողն ու զրպարտողը կարող է դատվել

    Գլխավոր դատախազությունն առաջարկում է քրեականացնել վիրավորանքն ու զրպարտանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցիչներին՝ պետական ու տեղական մարմինների ծառայողներինհանրային ծառայության մեջ գտնվող անձանց։ Եթե վիրավորանք-զրպարտանքը ԶԼՄ-ով կամ հրապարակավ չէ, խնդիրը լուծվում է տուգանքով՝ 100 հազարից 500 հազար դրամի չափով։ Եթե վիրավորանք-զրպարտանքը հասցվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակովառաջարկվում է սահմանել 500 հազարից 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը տարի ժամկետով։ Մանրամասն
  • «Իմ քայլը» ՔՈՎԻԴ-ի հանձնաժողովին դեմ չէ, բայց աշխատանքներին չի աջակցում

    «Իմ քայլը» ՔՈՎԻԴ-ի հանձնաժողովին դեմ չէ, բայց աշխատանքներին չի աջակցում

    Հունվարին ԱԺ նախագահի կարգադրությամբ խորհրդարանում ձևավորվեց հերթական՝ 6-րդ քննիչ հանձնաժողովի կազմը: Այս հանձնաժողովը զբաղվելու է Քովիդի հետևանքների ուսումնասիրմամբ: Ղեկավարը Արկադի Խաչատրյանն է՝ Լուսավոր Հայաստանից: Սա 6 քննիչ հանձնաժողովներից միակն է, որի ղեկավարը ԼՀԿ-ից է: Սա նաև միակ հանձնաժողովն է, որի անդամ իմքայլականները բոյկոտում են դրա աշխատանքները՝ նիստերին մասնակցելով հանդերձ: Մանրամասն
  • 5 և 10 միլիոն՝ վիրավորելու և զրպարտելու համար

    5 և 10 միլիոն՝ վիրավորելու և զրպարտելու համար

    5 միլիոն դրամ՝ վիրավորելու, 10 միլիոն՝ զրպարտելու համար. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մնաց անդրդվելի և չընդունեց տուգանքի չափը մեղմելու՝ կառավարության ու պատգամավորների առաջարկները: Նրա ներկայացրած նախագծով Քաղաքացիական օրենսգրքում խստացումներ էին առաջարկվում. վիրավորանքի և զրպարտության համար սահմանված տուգանքի 1 և 2 միլիոն դրամները հնգապատկվում էին: Խստացումները վերաբերում են և՛ լրատվամիջոցներին, և՛ անհատներին: Մանրամասն