Հարցազրույց

  • Հանրությունը, գուցե, խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չի վստահում, չի սիրում․ Արթուր Վանեցյան

    Հանրությունը, գուցե, խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չի վստահում, չի սիրում․ Արթուր Վանեցյան

    -ԱՄՆ՝ Ձեր այցը չեղարկելու մասին հայտարարություն տարածեցիք, բայց կարևորում եք միջազգային հարթակներում ասելիքը տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Կար այդպիսի հնարավորություն, ինչո՞ւ չօգտվեցիք:

    -Ինձ համար ինքնանպատակ չէր ԱՄՆ մեկնելը: Ինքնանպատակ չէր մեր ասելիքը ԱՄՆ օրենսդիր մարմնի ղեկավարի մոտ բարձրաձայնելը, ՀՀ անվտանգային հարցերի մասին խոսելը, Արցախում ադրբեջանցիների անմարդկային պահվածքի մասին խոսելը, ժողովրդավարական չափանիշներից ՀՀ ներսում շեղումն արձանագրելը: Եթե ինձ հանում են ամենակարևոր հանդիպումից, ընդ որում հանդիպմանը գնում է ԱԺ նախագահը, որ ՔՊ անդամ է, գնում է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որը շատ մոտ անցյալում եղել է ՔՊ-ի խմբակցության ղեկավարը, և ՔՊ-ի քաղխորհրդի անդամ: Այսինքն, իշխանությունը որոշում է, որ ընդդիմությունը պետք է ներկայացված չլինի ամենակարևոր հանդիպմանը Նենսի Փելոսիի հետ, բայց իրենց հետ պետք էր գնալ, որպեսզի հանրությանը և միջազգային գործընկերներին ցույց տան, որ իրենք նաև ընդդիմությա՞նն են կարևորում:

    Մանրամասն
  • Սոցիալական ապահովության ենթակառուցվածքը բեռի տակ ճկվում է․ Հերիքնազ Տիգրանյան

    Սոցիալական ապահովության ենթակառուցվածքը բեռի տակ ճկվում է․ Հերիքնազ Տիգրանյան

    -Ինչպե՞ս եք գնահատում սոցիալական վիճակը մեր երկրում։

    - Կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմը լրացուցիչ սոցիալ–տնտեսական ծանրաբեռնվածություն են առաջացրել։ Երբ պատերազմի ժամանակ տնտեսությունը բերվում է ռազմական վիճակի, դրանից հետո առաջինն ի հայտ են գալիս սոցիալական խնդիրները և ավելացնում են արդեն գոյություն ունեցող բեռը։ Կորոնավիրուսն էլ տնտեսավարողներին լուրջ վնասներ պատճառեց։ Սոցիալական ապահովության ենթակառուցվածքն ուղղակի ճկվում է բեռի տակ։ 

    Մանրամասն
  • Մենք ցույց տվեցինք, թե ինչպես պետք է աշխատի ՀԱՊԿ-ը․ Ալեքսեյ Սանդիկով

    Մենք ցույց տվեցինք, թե ինչպես պետք է աշխատի ՀԱՊԿ-ը․ Ալեքսեյ Սանդիկով

    -Իշխանությանը քննադատում են, որ Ղազախստանի մասով ՀԱՊԿ-ն աշխատեցրեց իր մեխանիզմները․ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր ասել՝ «պատմության մեջ առաջին անգամ»։ Բայց երբ վտանգ է սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այդ կառույցը լռում է: Արդյո՞ք քննադատությունն արդարացված չէ։

    -Իհարկե, դժվար է զուգահեռներ անցկացնելը, որովհետև Ղազախստանում տեռորիստական խմբավորումներ էին աշխատում և ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվում: 

    Մանրամասն
  • Ընդդիմախոսներն առաջարկում են դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ ո՞րն է այլընտրանքը․ Անդրանիկ Քոչարյան

    Ընդդիմախոսներն առաջարկում են դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ ո՞րն է այլընտրանքը․ Անդրանիկ Քոչարյան

    -Այսինքն, ՀԱՊԿ-ը վերակենդանացման նշաննե՞ր է ցույց տալիս:

    -Բնականաբար, գալու է մի պահ, երբ ՀԱՊԿ-ը նաև պետք է ճիշտ քայլերով ներգրավված լինի այնտեղ, ինչի համար ի սկզբանե ստեղծված է: 

    Մանրամասն