Մոնիտորինգ

  • Պաշտոնն իշխանության նվերը չէ, որ տվել էր ու հետ է վերցնում․ Գեղամ Մանուկյան

    Պաշտոնն իշխանության նվերը չէ, որ տվել էր ու հետ է վերցնում․ Գեղամ Մանուկյան

    –ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրերս անդրադառնալով Դիմադրության շարժմանը, ասել էր․ «Իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը չնկատեց, թե ոնց իր ուսին հարվածելով՝ դաշնակցական ընկերներն իրեն դրեցին մեր զոհասեղանին»: Կարձագանքե՞ք այս հայտարարությանը։ 

    –Իշխան Սաղաթելյանը դեռ ուսանողական տարիներից, երբ քաղաքական գործունեության մեջ էր, ղեկավարում էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, կուսակցական տարբեր պաշտոններ, նաև ԱԺ-ում երկար ժամանակ աշխատանք, այդ ժամանակ Ալեն Սիմոնյանը շոու բիզնեսից դուրս չէր գալիս: Դրա համար անիմաստ եմ համարում ժամանակ վատնել և շոու բիզեսից օրերս քաղաքականության մեջ հայտնված Ալեն Սիմոնյանի ասածները մեկնաբանել: 

    Մանրամասն
  • Մենք կանգնած ենք պարոն Սաղաթելյանի կողքին․ Հայկ Մամիջանյան

    Մենք կանգնած ենք պարոն Սաղաթելյանի կողքին․ Հայկ Մամիջանյան

    - Անզեն աչքով էլ կարելի էր հասկանալ, որ Ֆրանսիայի հրապարակի ձեր հանրահավաքներին ու երթերին 4-5 հազար հոգուց ավելի մարդ չէր մասնակցում։

    - Իմ ու Ձեր, Ոստիկանության և Դանիել Իոաննիսյանի կարծիքները իրարից տարբերվում են մոտավորապես 10 անգամ։ Եվ որևէ մեկը չի կարող ուրախանալ այն հանգամանքի վրա, որ Հայաստանում «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» գաղափարի շուրջ քիչ մարդ է հավաքվում։ Բայց քիչ մարդ չի հավաքվում, հակառակ դեպքում դա կլինի մեր երկրի ողբերգությունը։

    Մանրամասն
  • Ունենք քաղաքական հետապնդման ենթարկվող 31 կալանավորված ընկերներ, 21-ի դեպքում ցուցմունք են տվել միայն ոստիկանները․ Արամ Վարդևանյան

    Ունենք քաղաքական հետապնդման ենթարկվող 31 կալանավորված ընկերներ, 21-ի դեպքում ցուցմունք են տվել միայն ոստիկանները․ Արամ Վարդևանյան

    -Բազմիցս հայտարարել եք, որ սա նյարդերի պատերազմ է։ Արդյո՞ք ընդդիմության նյարդերը տեղի տվեցին, և դրա համար վրանները հանեցիք։ 

    -«Պատերազմ» բառը թշնամու հետ է ասոցացվում, և ցավոք, 21-րդ դարում ՀՀ-ն ունի թշնամիներ, ինչը տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում, նաև դրանից հետո։ Հետևաբար, ես այլ եզրույթ կօգտագործեի։ Սա ուժեղ նյարդեր պահանջող պայքար է, ու ասվածում համոզվելու համար բավական է ուշադրություն դարձնել ոստիկանական գործողություններին։

    Մանրամասն
  • Ժողովրդավարական երկրում նման բանն անթույլատրելի կլիներ, գոնե 1-2 ոստիկան կպատժվեր. Աննա Գրիգորյան

    Ժողովրդավարական երկրում նման բանն անթույլատրելի կլիներ, գոնե 1-2 ոստիկան կպատժվեր. Աննա Գրիգորյան

    -Ասում եք, որ իշխանությունը փորձում է ճնշել, իսկ իշխանությունն ասում է՝ թողնում ենք, որ այս պայքարն ինքն իրեն մաշի:

    –Իրականում նման բան գոյություն չունի, մեր պայքարը շարունակվում է: Այն մարդիկ, որոնք այդ գաղափարի կրողն են, չեն մտափոխվելու, վճռականությունը չեն կորցնելու, ճիշտ այնպես, ինչպես մենք չենք կորցնելու այդ վճռականությունը և պայքարը հասցնելու ենք ավարտին: Իրենք են մաշվել, իրենք են մաշվում տարիներ շարունակ, որովհետև 2018-ին այնպիսի լոզունգներ են հնչեցրել, որոնց մասին հիմա չեն էլ խոսում: 

    Մանրամասն