
Մոնիտորինգ
-
«Չեմ պատրաստվում լինել դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը», - «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո հայտարարեց Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանը: Մանրամասն
-
Քաղաքական որևէ գործարք բացառված է․ Ս․ Գրիգորյան
- Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Նա որդին է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի, ում մասին գրում են, որ եղել է կոռումպացված, նախկին իշխանությունների կամակատար, և որ նրա պաշտոնավարման ժամանակ են դատապարտվել Մարտի 1-ի բազմաթիվ քաղբանտարկյալներ: Չե՞ք կարծում, որ նրա թեկնածության ընտրության ժամանակ հորը վերաբերող այդ հանգամանքնները պետք է հաշվի առնվեին:
- Ոչ, որովհետև նրանք տարբեր մարդիկ են, Վահրամ Ավետիսյանն է առաջադրվել և ոչ թե՝ Դավիթ Ավետիսյանը: Վահրամ Ավետիսյանին ես կգնահատեմ նրա գործողություններով, ելույթներով, հարցերին տված պատասխաններով:
Մանրամասն -
Մշակում ենք պատգամավորի վարքագծային կոդեքսը
- Տիկին Մակունց, կա՞ որոշում, թե երբ կանցկացվեն ՍԴ դատավորների ընտրությունները. աշնանային նստաշրջանո՞ւմ, թե՞ նորից արտահերթ նստաշրջան կհրավիրվի: Նաև՝ քննարկվե՞լ է դատավորների թեկնածուների հարցը:
- Այս պահին չեմ կարող հստակ ասել: ՍԴ դատավորների թեկանծուներ ներկայացնելու համար սահմանադրական մարմիններն ու ունեն մինչև երկու ամիս ժամանակ: «Իմ քայլը» խմբակցությունը չի կարող թեկնածուների հարց քննարկել, որովհետև դա մեր դաշտում չէ: Թեկնածուներին ներկայացնում են նախագահը, կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը:
Մանրամասն -
Պետությունն ասում է՝ փող ունես, բիզնես արա, և ոչ թե հինգհարկանի շքեղ առանձնատուն կառուցի․Գ․Պապոյան
- Դուք, հավանաբար, կհիշեք, որ 2016թ. Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձեց անշարժ գույքի վերագնահատման և գույքահարկի բարձրացման նախագիծ ներկայացնել, բայց չարեց: Ձեր կարծիքով` ինչո՞ւ։
- Չեմ կարծում, որ նախորդ իշխանություններն իրենց նչո՞ւ:դեմ որոշումներ կկայացնեին: Այդ շքեղ առանձնատների սեփականատերերիմեծ մասը ԱԺ-ում կամ կառավարությունում էին նստած:
Մանրամասն -
Ընդդիմության քննիչ հանձնաժողովը կձևավորվի, եթե «Իմ քայլը» ցանկանա
Հուլիսի 2-ին Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է 6-րդ քննիչ հանձնաժողովը: Նախաձեռնողները խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն են՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»: Մանրամասն