
Մոնիտորինգ
-
Նոյեմբերի 17-ի հերթական նիստերի առաջին օրը Գայանե Աբրահամյանը և Թագուհի Թովմասյանը իրենց որոշումների մասին հայտարարեցին նաև ԱԺ ամբիոնից, Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր գրառումը առավել հստակեցնող նոր հայտարարություն դեռ չի արել: Մանրամասն
-
Պատերազմը դադարեցվեց․ ինչ են սպասում Ազգային ժողովից
2020թ. նոյեմբերի 10-ին, 1996թ. սեպտեմբերի 25-ից 24 տարի անց Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ ցուցարարները Երևանում ծեծեցին Ազգային ժողովի նախագահին: Պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունն էր՝ ստորագրված Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հետ: Մանրամասն -
Առանց թուրքական ապրանքերի․ինչպիսի՞ն կլինեն հետևանքները
-Նոյեմբերի 2-ից խորհրդարանական հանձնաժողովներում սկսվում են 2021թ. բյուջեի նախագծի քննարկումները: Հասցրե՞լ եք ծանոթանալ, ինչպիսի՞ն է լինելու եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
-Դեռ ամբողջապես չեմ ծանոթացել նախագծին, քանի որ պատերազմով պայմանավորված՝ այլ զբաղվածություն եմ ունեցել։ Գնահատականներս ծանոթանալուց հետո կտամ:
Մանրամասն -
Կարիք եղավ, բոլորս կգնանք առաջնագիծ․ Նարեկ Զեյնալյան
- Պարոն Զեյնալյան, մեր առողջապահական համակարգը հասցնո՞ւմ է սպասարկել պատերազմի առաջացրած խնդիրները:
- Այս պահին հասցնում է, բայց ուժերի գերագույն լարումով, որովհետև պայքարում է երկու ճակատով: Մարդկային ներուժ ունենք, դեղորայքի պակաս չունենք: Բայց եթե կորոնավիրուսը շարունակվի նման տեմպերով տարածվել, կունենանք այլ պատկեր:
Մանրամասն -
ԼՂ խնդրով զբաղվելու համար աշխարհի օրակարգը խիստ հագեցած է․ Հ․ Դանիելյան
- Վարչապետը նաև հայտարարեց, թե այս փուլում հակամարտությունը դիվանագիտական լուծում չունի, ուրեմն, ինչպե՞ս պետք է լուծվի։
- Այո, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել, որ ուժով չի կարող լուծում պարտադրել, դիվանագիտությունն անելիք չունի։ Խոսքը վերջին մի քանի օրերի իրողությունների մասին է, իսկ երկարաժամկետ առումով այլ լուծում չեմ պատկերացնում, քան քաղաքական կարգավորումն է։
Մանրամասն