
Մոնիտորինգ
-
«Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Հայրենիք» կուսակցությունը որոշել է շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Ավելին՝ կուսակցության որոշմամբ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ–ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։ Մանրամասն
-
Այս պայքարից հետո կարող է այնպես լինել, որ քաղաքական պրոցեսներից դուրս գանք․ Արթուր Վանեցյան
-Դուք ասում եք՝ չեմ վերադառնալու խորհրդարան:
-Եթե չհաջողենք այս պայքարում և հասկանանք, որ չի ստացվում, այդ ժամանակ որոշում կկայացնենք: Այս փուլում ես պոպուլիզմ կհամարեմ նման հայտարարություն անելը, որովհետև այս պայքարից հետո կարող է այնպես լինի, որ քաղաքական պրոցեսներից դուրս գանք, կարող է մանդատ դնենք, կարող է չդնենք: Պրոցեսը ցույց կտա:
Մանրամասն -
Մեղայականից մինչև խաղաղության օրակարգ. վարչապետ Փաշինյանն անկեղծացավ ԱԺ-ի ու հանրության առաջ
«Մեղավոր եմ, որ 2018-2019թթ. մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջաներն ու իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, ընդհակառակը, դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով՝ գուցե, կփրկեի հազարավոր կյանքեր։ Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,- ապրիլի 13-ին Ազգային ժողովում կառավարության՝ 2021թ. գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասն -
ԱԺ-ի փոխարեն՝ Արցախ. ընդդիմության հերթական բոյկոտը
Ապրիլի 12-ին Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները նորից բոյկոտեցին խորհրդարանի լիագումար նիստերը:
Դրա մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ երկրի առջև ծառացել են բազում խնդիրներ, իսկ Հայաստանի իշխանությունը անընդունակ է լուծել դրանք:
Մանրամասն
Ըստ իշխանական պատգամավորների՝ ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար: