
Մոնիտորինգ
-
Ազգային ժողովը մարտի 9-ին հրավիրած արտահերթ նիստում ընդունեց կառավարության ներկայացրած երկու՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը: Նիստը հրավիրվել էր հատուկ ընթացակարգով՝ 2-րդ ընթերցումը 1-ինից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու ռեժիմով։ Մանրամասն
-
7-րդ գումարման ԱԺ-ն իր առաքելությունն ավարտեց՝ քրեականացնելով հայհոյանքն ու վիրավորանքը
Հուլիսի 30-ին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով՝ երկու ընթերցումը մեկ օրում, ընդունվեց 6 նախագիծ։ Նախագծերից երկուսը քննարկվում էին առաջին ընթերցմամբ, իսկ չորսն առաջին ընթերցում անցել էին գարնանը: Մանրամասն -
ԱԺ մեծամասնությունն ընդդիմության նախագիծը քննարկեց, բայց չընդունեց
Մայիսի 20-ին, շաբաթը չլրացած, Ադրբեջանի զինուժի ՀՀ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով Ազգային ժողովը երկրորդ արտահերթ նիստը հրավիրեց: Այս անգամ նույնպես նախաձեռնությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններինն էր, կրկին խորհրդարանական մեծամասնությունն աջակցել էր նիստի կայացմանը: Մանրամասն -
Այս խորհրդարանը մեծ սխալ էր, որը պետք է շտկվի ընտրություններով․ Է․ Մարուքյան
-Այս խորհրդարանն աչքի ընկավ, հատկապես, միմյանց նկատմամբ խորը անհանդուրժողականությամբ, ատելության խոսքով: Դուք ամեն ինչ արե՞լ եք, որ նման իրավիճակ չլիներ:
-Այո, այս խորհրդարանը աչքի է ընկել նաև անհանդուրժողականությամբ: Ինչո՞ւ: Որովհետև 20 տարի հետո առաջին անգամ իշխանություն էր ձևավորվել, որն ուներ ժողովրդի վստահությունը: Եվ դա մարդկանց տվեց ուժ, որ իրենք լինեն ամբարտավան, անհանդուրժող, որ կարծեն, թե իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ամեն ինչ հասկանում են:
Եվ քանի որ ժողովրդի 73 տոկոսի վստահությանն են արժանացել, կարող են վիրավորանքով, հայհոյախոսությամբ, ատելություն պարունակող բառամթերքով դիմել գործընկերներին ու խոսել խորհրդարանական խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի հետ:
Մանրամասն -
Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել 5 անգամ, 2 անգամ ընտրվել է, 2 անգամ՝ ոչ. կառաջադրվի ևս 2 անգամ
Արտահերթ երկու ընտրությունների անցկացման համար հրաժարական տված վարչապետը Նիկոլ Փաշինյանն է: Առաջին անգամ վարչապետի պաշտոնից նա հրաժարական տվեց 2018թ. հոկտեմբերի 16-ին՝ ընտրվելուց ընդամենը 5 ամիս անց:
Անցած երեք տարիներին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրվել է 6 անգամ: Մայիսի 3-ին չընտրվելու դեպքում մեկ շաբաթ անց կառաջադրվի 7-րդ անգամ:
Մանրամասն