
Մոնիտորինգ
-
Կառավարությունը որոշել է կարգավորել Արաքս գետի ավազանից արդյունաբերական ավազի արդյունահանման գործընթացը և Ազգային ժողով է ներկայացրել Ընդերքի ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը։ Ավազ արդյունահանող ընկերությունները խախտումներ են թույլ տվել, արդյունքում խախտվել է Արաքսի հունը և վնաս հասցրել ՀՀ պետական սահմանին։ Մանրամասն
-
Ընդդիմությունը Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու համար 30 տարի է ունեցել. Բաբկեն Թունյան
-Ընդդիմությունը քննադատում է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների բացասական ազդեցությունը Հայաստանի վրա մեղմելու համար իշխանությունը հակաճգնաժամային ծրագիր չի ներկայացնում։ Չունե՞ք նման ծրագիր։
-Նորմալ է, որ ընդդիմությունը մեզ քննադատում է, բայց ուզում եմ հասկանալ, թե հակաճգնաժամային ծրագիրն իրենց ինչ էր տալու։ Իրենք ո՛չ կառավարությանը, ո՛չ էլ որևէ ծրագրի ուշադրություն չեն դարձնում։ Եթե հակաճգնաժամային ծրագիր ներկայացվի, դա մեր ընդդիմության համար ընդամենը քննադատելու հերթական առիթը կդառնա։
Մանրամասն -
Հարկային եկամուտները նվազել են, պարգևավճարները՝ պահպանվել․ ԱԺ-ն քննարկում է 2020թ․բյուջեի կատարողականը
7,6 տոկոս տնտեսական անկում, 7 մլրդ 968 մլն դոլար կամ ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13,5 տոկոսով: Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 561 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 895 մլրդ դրամ: Արձանագրվել է մոտ 5 տոկոս կամ 334 մլրդ դրամի պակասուրդ: Մանրամասն -
Ապրիլից ունենալու ենք շարունակական տնտեսական աճ․ Գ․ Պապոյան
- Կառավարությունը կբերի՞ բյուջեի եկամուտների կրճատման նախագիծ, ինչպես արեց անցած տարի։
- Եկամուտները, որոնք պետք է գեներացվեին հարկերով, անցյալ տարի փոխարինվել են վարկային միջոցներով։ Այս տարի տեմպերն այնպիսին են, որ հազիվ թե նման խնդիր ունենանք։
Մանրամասն -
Առանց թուրքական ապրանքերի․ինչպիսի՞ն կլինեն հետևանքները
-Նոյեմբերի 2-ից խորհրդարանական հանձնաժողովներում սկսվում են 2021թ. բյուջեի նախագծի քննարկումները: Հասցրե՞լ եք ծանոթանալ, ինչպիսի՞ն է լինելու եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
-Դեռ ամբողջապես չեմ ծանոթացել նախագծին, քանի որ պատերազմով պայմանավորված՝ այլ զբաղվածություն եմ ունեցել։ Գնահատականներս ծանոթանալուց հետո կտամ:
Մանրամասն