
Մոնիտորինգ
-
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննարկել է կառավարության ներկայացրած՝ ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների խստացմանը վերաբերող նախագծերի փաթեթը: Այն քննարկելու և ընդունելու համար կառավարությունը սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Մանրամասն
-
Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննարկել է կառավարության ներկայացրած՝ ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների խստացմանը վերաբերող նախագծերի փաթեթը: Այն քննարկելու և ընդունելու համար կառավարությունը սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Մանրամասն -
Փաշինյանը փարատել է Բաբլոյանի անհանգստությունը. Պատգամավորները վարչապետ-ԱԺ նախագահ հանդիպման մասին
Ազգային ժողովը կառավարության գործընկերն է, և ոչ թե կցորդը. Փաշինյան- Բաբլոյան հանդիպումից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով ամրագրվել է այս իրողությունը:
ԱԺ հանրապետական փոխնախագահը կարծում է, որ պաշտոնավարման 100 օրն ամփոփող օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ մի քանի հայտարարություն է արել:
Վարչապետը, մասնավորապես, խոսել էր հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք կընդլայնեն ԱԺ լուծարման հնարավորությունները: Նաև հնարավոր էր համարել «անցումային արդարադատության» ինստիտուտի ստեղծումը: Մանրամասն -
Հրաժարվելու ենք ռեյտինգային ընտրակարգից. Ա. Զեյնալյան
Հարցազրույց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:
-Ի՞նչ հիմնական փոփոխություններ եք նախատեսում Ընտրական օրենսգրքում։-Հիմնական փոփոխությունների մասին ընդհանուր գծերով խոսել եմ Հանձնաժողովի լիագումար նիստում՝ ասելով, որ հրաժարվելու ենք ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ, ներդրնելու ենք կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ, մաքրելու ենք ընտրացուցակները, դատական պաշտպանության իրավունքը դարձնելու ենք գործնականում իրագործելի և այլն:
-Ռեյտինգային ընտրակարգի երկու հիմնական տարբերակ է շրջանառվում։ Ինչի՞ մասին է խոսքը, ինչպիսի՞ համակարգ է լինելու։
-Այս կապակցությամբ պետք է նշեմ, որ վարչապետի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այժմ քննարկում է հարցի վերաբերյալ բոլոր մասնրամասները:
Մանրամասն -
Կոնսենսուսի սպասումով. ԸՕ քննարկումները սկսվել են
Առաջին քննությունը՝ Վենետիկի հանձնաժողովում
Մանրամասն
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ընտրական բարեփոխումների մշակման նպատակով վարչապետին կից ստեղծված հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանը Վենետիկի հանձնաժողովի՝ հունիսի 22-ի նիստում ներկայացրել են ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը: Իոնիսյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովին առայժմ տեքստ չի ներկայացվել , մանրամասն չի քննարկվել, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում: Ներկայացվել են հայեցակարգային մոտեցումները: