
Մոնիտորինգ
-
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վերջին օրերին ուշադրության կենտրոնում է: Ապրիլի 28-ին հանրային քննարկման առիթ դարձավ նրա ելույթը ԱԺ ամբիոնից, հաջորդ օրը՝ նրա հետ կապված միջադեպը Երևանի կենտրոնում. իրեն հայհոյելու համար Ալեն Սիմոնյանը հարվածել էր իր նախկին կուսակցին: Մանրամասն
-
Այս կառավարությունը փոխեց պարգևատրումների նախկին մութ սխեման․ Լ․Նազարյան
-Չեք կարծո՞ւմ, որ պատգամավորին պարգևատրել հասկացությունը աբսուրդային է․պատգամավորի, այսպես ասած, գործատուն, ըստ էության, ժողովուրդն է։
-Պետական բոլոր աշխատողների գործատուն է ժողովուրդը։ Ես արդեն ասացի, թե որքան կարևոր եմ համարում, որ քաղաքական որոշումներ կայացնողների կեցության պայմանի թելադրողը հենց ժողովուրդը կամ հանրությունը լինի, ոչ թե ինչ-որ մի կուսակցության ղեկավար կամ բիզնեսմեն, որպեսզի այդ որոշումների հիմքում ընկած լինի հանրության շահին ծառայելը։
Մանրամասն -
Օրենսդիրը՝ դիտակետում․ միլիոնատերերը քչացել են, Ծառուկյանը` հարստացել
Արտակարգ դրության այս օրերին, բացի արտահերթ ու հերթական նիստերին մասնակցելուց, պատգամավորները պետք է ժամանակ գտնեն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն նոր հայտարարագրեր: Մանրամասն -
Իշխանություն-ընդդիմություն. «լավագույն» ավանդույթները շարունակվում են
Ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կռիվ էր: ԲՀԿ-ն կռիվ ուներ «Իմ քայլի» հետ, «Իմ քայլը»՝ ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի»: Իրար հետ վիճեցին Էդմոն Մարուքյանն ու Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Համազասպ Դանիելյանը: Վեճն ու կռիվը տևեց ավելի քան մեկ ժամ, ի վերջո Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարցրեց. «Էս կռիվն ինչի՞ մասին էր»: Մանրամասն -
Փաշինյանի հետ՝ ռեյտինգայինով. Մարտուն Գրիգորյանը կընտրի՞ ՔՊ-ն
Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ ընդամենը երկու ամսվա համար մանդատը վերցրեցիք, չէ՞ որ Ազգային ժողովը լուծարվում է։
-Գյումրու ակտիվի, իմ թիմակիցների հետ քննարկումների արդյունքում եկանք այն կարծիքին, որ մանդատը վերցնելը պարտադիր է, քանի որ 11 հազար մարդ քվեարկել է իմ օգտին, և այդ քվեներով իրենց կողքին կանգնելու պարտավորություն ունեմ։ Ես միացել եմ ԱԺ-ն լուծարելու պահանջին, կողմ եմ քվեարկել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին և ձեռնպահ՝ վարչապետի ընտրությանը, դուրս եմ եկել ՀՀԿ խմբակցությունից:
Մանրամասն