
Մոնիտորինգ
-
«Այս երկրում օրենքները ծնվում են սահմաններում և խորհրդարան են մտնում լոկ հանդերձավորվելու համար». Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստի իր ելույթում պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեջբերեց Վազգեն Սարգսյանի այս խոսքերը: Պատգամավորը նոր էր վերադարձել պատերազմող Արցախից, որտեղ անցկացրել էր 10 օր: Մանրամասն
-
ԱԺ նիստերը՝ ըստ անհրաժեշտության և արտակարգ ռեժիմով
Արդեն մեկ ամիս, ինչ հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն, Ազգային ժողովը աշխատում է չկանոկարգված գրաֆիկով. անսովոր հաճախականությամբ հրավիրվում են արտահերթ նիստեր, իսկ հերթականները տևում են աննախադեպ կարճ: ԱԺ հոկտեմբերի 27-ի հերթական նիստն էլ ընթացավ արագացված կարգով, գրեթե առանց քննարկումների: Օրակարգում երկրորդ ընթերցման ներկայացված նախագծեր էին և մի քանի վարկային համաձայնագրեր, որոնց քննարկումը անհրաժեշտություն էր ժամկետային առումով: Մանրամասն -
ԼՂ խնդրով զբաղվելու համար աշխարհի օրակարգը խիստ հագեցած է․ Հ․ Դանիելյան
- Վարչապետը նաև հայտարարեց, թե այս փուլում հակամարտությունը դիվանագիտական լուծում չունի, ուրեմն, ինչպե՞ս պետք է լուծվի։
- Այո, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել, որ ուժով չի կարող լուծում պարտադրել, դիվանագիտությունն անելիք չունի։ Խոսքը վերջին մի քանի օրերի իրողությունների մասին է, իսկ երկարաժամկետ առումով այլ լուծում չեմ պատկերացնում, քան քաղաքական կարգավորումն է։
Մանրամասն -
Գնեք անսահմանափակ ազատություն.... գրոշներով
Ավելի քան տասն օր է անցել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացը լրացնող իրավակարգավորումն ուժի մեջ մտնելուց։ Շա՞տ բան է փոխվել։ Ամեն ինչ կարգի՞ն է։ Եթե այո, ուրեմն թող ԱԱԾ-ն դադարի կոչեր հնչեցնել։
Եվ վերջապես, ո՞ւմ ենք ցանկանում ժողովրդավարության երբևէ չտեսնված նվաճումներ ցուցադրել։ Այն աշխարհի՞ն, որտեղ, Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի դիպուկ բնութագրմամբ, խնդիր է դարձել «ժողովրդավարական արժեքների կեղծ պաշտամունքը»։
Մանրամասն -
Հարկային արտոնություններ՝ պայմանավորված ռազմական դրությամբ
Պետությունը հարկային արտոնություն կտա որոշ ապրանքատեսակների ներկրմանը, եթե այն նվիրվելու է պետությանը՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով։ Պետությունը հարկերից կազատի նաև բանկերին ու վարկային կազմակերպություններին այն մասով, որ մասով նրանք կներեն պատերազմում զոհված, անհայտ կորած կամ հաշմանդամ դարձած անձանց վարկային պարտավորությունները։ Մանրամասն