Տեսակետ

  • Ինչի՞ մասին է խոսել ընդդիմադիր Փաշինյանը, երբ ԱԺ-ում կառավարության ծրագիր է ներկայացվել

    Ինչի՞ մասին է խոսել ընդդիմադիր Փաշինյանը, երբ ԱԺ-ում կառավարության ծրագիր է ներկայացվել

    Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի մասին ասել է. «Ձեր բնույթն է և Ձեր ոճն է՝ չտեսնել ոչ մի կատարված աշխատանք»։ Փաշինյանի մասին հիացմունքով չի խոսել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ես հասկանում եմ, որ Ձեր ձեռագիրն է՝ փնտրել, ինչ-որ բաներ գտնել, դա միշտ կհաջողվի Ձեզ, բայց կարեւորը, որ դա ինձ չի հուսալքում»։ Մանրամասն
  • Ինչպես է ընտրվելու հաջորդ վարչապետը

    Ինչպես է ընտրվելու հաջորդ վարչապետը

    Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարականի. վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում և կառավարության հրաժարականից հետո յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մանրամասն
  • «Իմ քայլից»-ից մինչև թավշյա հեղափոխություն

    «Իմ քայլից»-ից մինչև թավշյա հեղափոխություն

    Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ պայքարը, որ Նիկոլ Փաշինյանն սկսել էր «Իմ քայլը» շարժումով, դարձավ քայլք՝ անկանխատեսելի ուղղություններով: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը այդպես էլ հայտարարեց. «Քայլում ենք ամենաանկանխատեսելի ուղղություններով՝ առանց նախապես ասելու, թե որ փողոցներով ենք շարժվելու»: Այդ նույն րոպեներին Ազգային ժողովում մեկնարկում էր վարչապետի ընտրության նիստը, բայց Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «այն, ինչ կատարվում է այդ շենքում, չպիտի նշանակություն ունենա»: «Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ ինքը չունի կառավարելու Հայաստան»,-ասաց ԱԺ պատգամավորը՝ հայտարարելով, որ սկսվում է ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Մանրամասն
  • Ազգային ժողովը՝ 2008-ի մարտի 1-2-ին

    Ազգային ժողովը՝ 2008-ի մարտի 1-2-ին

    2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին հաջորդած մարտի 2-ի ողջ գիշերը Ազգային ժողովն աշխատեց: 2 նիստ գումարվեց. մեկը՝ հատուկ, օրենքի ուժով, երկորդն արտահերթ՝ պատգամավորների նախաձեռնությամբ: Նիստերն սկսվեցին կեսգիշեն անց՝ 00.25-ին, և ավարտվեցին առավոտյան ժամը 6-ին: Նիստը վարող ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրաժեշտ տվեց պատգամավորներին ու ասաց «բարի լույս»:  Մինչև Ազգային ժողովի նիստերը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին: Մանրամասն
  • Հակաէթիկական վիճակ Ազգային ժողովում

    Հակաէթիկական վիճակ Ազգային ժողովում

    6 գումարումների ընթացքում միմյանց վիրավորելու, անպատվելու, միմյանց վրա ձեռք բարձարցնելու, իրար քաշքշելու բազմաթիվ դեպքեր են եղել: Այս շենքում նույնիսկ գլուխ է ջարդվել: Որքան ներքաղաքական կյանքում իրավիճակը լարվել է, այնքան Ազգային ժողովի շենքի ներսում իրար վրա հարձակվելու հավանականությունը մեծացել է: Որքան օրենսդիր մարմնի տարիքն առաջացել է, այնքան կրքերը հանգստացել են, միմյանց վրա բռնություն, ուժ գործադրելու դեպքերը նվազել են, ու վերջին տարիներին առավելապես ականատես էինք լինում ընդամենը խոսքով միմյանց վիրավորելու դեպքերի: Դրանցով հիմնականում աչքի էին ընկնում մականունավոր պատգամավորները: Նրանցից, օրինակ, Թոխմախի ՄՀերը, որ նաև թաղային հեղինակություն է, սպառնացել էր պոկել լրագրողի ծնոտը: Սպառնացել էր, բայց կարողացել էր վերահսկել իրեն ու ձեռքերին ազատություն չտալ: Մի բան, ինչը չկարողացան անել որպես քաղաքական գործիչներ ընկալվող Ռուբիկ Հակոբյանը՝ նախորդ, և Արտաշես Գեղամյանը՝ այս խորհրդարանում: Մանրամասն