
Մոնիտորինգ
-
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ, քննարկվեց մարտի 22-ի նիստում՝ որպես գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն չստացած նախագիծ։ Ինչպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, ԱԺ լիագումար նիստում էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը։ Մանրամասն
-
Բանակի գեներալները, սպաները, զինվորները պիտի խոսեն. Հայկ Մամիջանյան
- Ադրբեջանի կողմից լայնածավալ էսկալացիայի վտանգը որքա՞ն է։
- Աշխարհաքաղաքական իմ համեստ դիտարկումներն ասում են, որ, այո, Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի հավանականությունը թե՛ Արցախի ուղղությամբ, թե՛ ՀՀ–ի նկատմամբ չափազանց բարձր է։
Մանրամասն -
Լաչինի միջանցքից մինչև Հովիկ Աբրահամյանի ոսկեզօծ առանձնատուն
Մարտի 21-ին խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կրկին դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը։ Հայտարարության նախագիծը՝ «Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ», չընդգրկվեց նստաշրջանի օրակարգ։ Մանրամասն -
Խորհրդարանական ընդդիմությունը կարող է ավելի լավ աշխատել․ Գեղամ Նազարյան
-Դուք «գույքագրե՞լ եք» խնդիրները, որոնց պատճառով ընդդիմության պայքարը դարձել է անարդյունավետ։
–Բարդ հարց եք տալիս: Հստակ է մի բան․ խորհրդարանական ընդդիմությունը կարող է ավելի լավ աշխատել, քան աշխատում է: Հստակ է նաև, որ մենք պետք է ամբողջովին օգտագործենք այն գործիքակազմը, որ ունենք խորհրդարանում՝ հանրությանը բացատրել, թե ինչ իրավիճակ է երկրում, փորձելով ազդել կառավարության աշխատանքի վրա՝ նույնիսկ համոզված լինելով, որ մեր առաջարկները կմերժվեն։
Մանրամասն -
Հայաստանի ուժային դեսանտը՝ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում
Հայաստանի կառավարության ուժային բլոկի պատասխանատու նախարարները մարտի 15-ին ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել են կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի հաշվետվությունը: Մանրամասն