
Մոնիտորինգ
-
Ազգային ժողովի հարցուպատասխանը մայիսի 25-ին անցկացվեց երկու վայրում. խորհրդարանական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճում էր, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Ֆրանսիայի հրապարակում: Եթե խորհրդարանի ներսում վարչապետն ու կառավարության մյուս անդամները պատասխանում էին իշխող խմբակցության հարցերին, ապա ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պատասխանում էին քաղաքացիների հարցերին: Մանրամասն
-
Ինչ-որ պատճառ պիտի գտնեն, որ արդարացնեն իրենց անհաջողությունն ու գնան տուն․ Արփի Դավոյան
-Բացառո՞ւմ եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։
- Ոչ միայն հրաժարականի պահանջը, կարծում եմ, անգամ այդ հարցը տալն է անիմաստ։ Այդ պահանջն ընդամենը մի քանի հոգու ցանկությունն է, բայց սա պետություն է, ոչ թե մի քանի հոգու ցանկությամբ առաջնորդվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։
Մանրամասն -
Ազգային ժողովում արշալույսները խաղաղ են
Ազգային ժողովը մայիսի 24-ին հերթական նիստերն սկսել է դարձյալ առանց ընդդիմադիր խմբակցության պատգամավորների: Ընդդիմության բացակայության պայմաններում Ազգային ժողովում քննարկումներն ընթանում են սահուն, օրակարգն ընդունվում է առանց դիմադրության, իսկ կառավարության ներկայացրած նախագծերն ընդունվում են առանց սուր քննադատությունների:
Մանրամասն -
Քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետը կերկարաձգվի
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոյկոտով պայմանավորված՝ խորհրդարանում կանգ է առել նրանց նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստան» հիմնադրամի ֆինանսական միջոցներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը: Մանրամասն -
Փողոցում կա մի խմբակ, որն ագրեսիվ է տրամադրված այլ կարծիք ունեցող քաղաքացու նկատմամբ. Ծովինար Վարդանյան
–Ազգային ժողովում մնացել եք մենակ, հետաքրքի՞ր է խորհրդարանում աշխատանքն առանց ընդդիմադիրների:
–Եթե անկեղծ լինեմ, նրանց ֆիզիկական ներկայությունն ԱԺ-ում մինչև իրենց փողոց դուրս գալը, բովանդակությամբ բացարձակ չէր լրացնում մեր օրակարգը: Հետևաբար, ոչինչ չի փոխվել, օրակարգը ձևավորում ենք մենք, քննարկումները լինում են այնպես, ինչպես լինում էին նախկինում:
Մանրամասն