
Մոնիտորինգ
-
«Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Հայրենիք» կուսակցությունը որոշել է շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Ավելին՝ կուսակցության որոշմամբ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ–ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։ Մանրամասն
-
Մենք կանգնած ենք պարոն Սաղաթելյանի կողքին․ Հայկ Մամիջանյան
- Անզեն աչքով էլ կարելի էր հասկանալ, որ Ֆրանսիայի հրապարակի ձեր հանրահավաքներին ու երթերին 4-5 հազար հոգուց ավելի մարդ չէր մասնակցում։
- Իմ ու Ձեր, Ոստիկանության և Դանիել Իոաննիսյանի կարծիքները իրարից տարբերվում են մոտավորապես 10 անգամ։ Եվ որևէ մեկը չի կարող ուրախանալ այն հանգամանքի վրա, որ Հայաստանում «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» գաղափարի շուրջ քիչ մարդ է հավաքվում։ Բայց քիչ մարդ չի հավաքվում, հակառակ դեպքում դա կլինի մեր երկրի ողբերգությունը։
Մանրամասն -
Ունենք քաղաքական հետապնդման ենթարկվող 31 կալանավորված ընկերներ, 21-ի դեպքում ցուցմունք են տվել միայն ոստիկանները․ Արամ Վարդևանյան
-Բազմիցս հայտարարել եք, որ սա նյարդերի պատերազմ է։ Արդյո՞ք ընդդիմության նյարդերը տեղի տվեցին, և դրա համար վրանները հանեցիք։
-«Պատերազմ» բառը թշնամու հետ է ասոցացվում, և ցավոք, 21-րդ դարում ՀՀ-ն ունի թշնամիներ, ինչը տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում, նաև դրանից հետո։ Հետևաբար, ես այլ եզրույթ կօգտագործեի։ Սա ուժեղ նյարդեր պահանջող պայքար է, ու ասվածում համոզվելու համար բավական է ուշադրություն դարձնել ոստիկանական գործողություններին։
Մանրամասն -
Նիկոլ Փաշինյանի 36-ամյա օգնականը՝ գլխավոր դատախազի թեկնածու
Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված թեկնածու Աննա Վարդապետյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը հունիսի 16-ին Ազգային ժողովում շուրջ 2 ժամ տևեց:
«Մենք լավագույն թեկնածուին ենք առաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում», -հունիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Մանրամասն -
Օրինագծերի քննարկման բացառիկ արագություն ԱԺ–ում. 19 հարց` 1 օրում
Ազգային ժողովը կամ, ավելի ճիշտ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունիսի 14-ի նիստն ավարտեց մինչև ժամը 15։00-ն՝ 30 րոպե շուտ։ Նախագծերը քննարկվեցին աննախադեպ մեծ արագությամբ, նախագծերի մեծ մասի դեպքում ընդհանրապես քննարկում չեղավ՝ ընդամենը մի քանի նախադասությամբ ներկայացվում էին հարցերը։ Ժամանակն անցնում էր հերթական նախագծի անունը կարդալու և զեկուցողի՝ ամբիոնին մոտենալու վրա։ Մանրամասն