
Մոնիտորինգ
-
7-րդ գումարման խորհրդարանը միակն է, որտեղ բացարձակ մեծամասնություն է կազմել ընտրություններին մասնակցած մեկ քաղաքական ուժ։ 2018թ․խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը վերցրել էր ԱԺ մանդատների 2/3-ից ավելին, ինչն իրավունք ու հնարավորություն էր վերապահում միանձնյա ընդունել նաև սահմանադրական օրենքներ, առանց ընդդիմությունից որևէ կախվածության՝ փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, սահմանադրական օրենքներում, ընտրել Հանրապետության նախագահ և այլն։ Մանրամասն
-
Նրանք հեռանում են Ազգային ժողովից. ցուցակներում ընդգրկված չեն
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 ուժերից հատկապես 3-ի՝ խորհրդարանական «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակներում ամենաշատ ծանոթ անուններն են։ Նրանք 7-րդ, նաև նախորդ գումարումներից հայտնի պատգամավորներնն են։Սակայն երեք խմբակցություններում էլ առանցքային մի քանի գործիչներ պարզապես հրաժարվել են ընտրապայքարից՝ չընդգրկվելով կուսակցական ցուցակներում: Մանրամասն -
Առողջապահության նախարարի հրաժարականի պահանջը ժամանակավրեպ է․ Սրբուհի Գրիգորյան
-26 քաղաքական ուժ կա առաջադրված: Դուք այս ընտրությունները մրցակցային համարո՞ւմ եք:
-Աննախադեպ ընտրություններ են լինելու՝ հաշվի առնելով ներքին լարվածությունը, սահմանների հետ կապված խնդիրը, բայց պետք է անենք առավելագույնը, որպեսզի կարողանանք մեր ծրագրերը ներկայացնել քաղաքացիներին: Շատերն ասում են՝ քաղաքացուն չի հետաքրքրում ծրագիրը, բայց ես կարող եմ ասել, որ այդպես չէ:
Մանրամասն -
Աստված չանի, որ այս կառավարությունը վերարտադրվի․ Արմեն Եղիազարյան
-Նախընտրական քարոզարշավը ոչ պաշտոնապես մեկնարկել է, և քաղաքական ուժերի ներկայացուցիչները արդեն ծրագրերի մասին են խոսում: Օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե մինչև 3 մլն վարկերը պետք է ներել: Դա իրատեսակա՞ն է:
-Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, թե իրենք ինչ հաշվարկների վրա են հիմնվել: Ես չեմ պատկերացնում՝ ինչ ռեսուրսներով է դա հնարավոր անել:
Մանրամասն -
ԱԺ մեծամասնությունն ընդդիմության նախագիծը քննարկեց, բայց չընդունեց
Մայիսի 20-ին, շաբաթը չլրացած, Ադրբեջանի զինուժի ՀՀ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով Ազգային ժողովը երկրորդ արտահերթ նիստը հրավիրեց: Այս անգամ նույնպես նախաձեռնությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններինն էր, կրկին խորհրդարանական մեծամասնությունն աջակցել էր նիստի կայացմանը: Մանրամասն