
Մոնիտորինգ
-
Նոյեմբերի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների և 2 դաշինքների համապետական և ընտրատարածքային ընտրական ցուցակները: Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183 անուն, ամենափոքր ցուցակը «Քաղաքացու որոշում» կուսակցությանն է՝ 81: ՀՀԿ-ի ցուցակը պայմանական կարելի է անվանել նախկինների, «Իմ քայլին»-ը՝ նորերի ցուցակ: Ամենաշատ կանայք «Ազգային առաջընթաց կուսակցության» ցուցակում են, ամենաշատ լրագրողները՝ «Իմ քայլ»-ի ցուցակում: Մանրամասն
-
Կոնջորյանի «շերեփը» և «Լույս»-ի փլուզումը
«Ելք» դաշինքից հետո փլուզվեց նաև «Լույս» դաշինքը. դրա մաս կազմող «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների առաջնորդները հայտարարեցին, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն որպես առանձին ուժեր։
Ամեն ինչ սկսվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի քայլից, երբ վեջինը հայտարարեց, որ լքում է «Լուսավոր Հայաստանի» շարքերը և միանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին։
Մանրամասն -
Սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսենսուսն անհրաժեշտ է. Լենա Նազարյան
-Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու գործընթացը ո՞ր փուլում է:
-Տեղեկություն չունեմ, որովհետև կառավարությունից պետք է գա այդ նախաձեռնությունը։ Մենք իրականում սյուռեալիստական ժամանակներում ենք ապրում, որովհետև ինչ է ստացվում՝ ԱԱԾ-ին գաղտնալսում են, ԱԺ-ում մեծամասնության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյան ԵԽԽՎ-ում երկիրը ներկայացնում է որպես բռնապետություն, և մյուս աբսուրդ իրավիճակը՝ կառավարությունը, որը ձևավորվում է ԱԺ-ի կողմից, պետք է մտածի ձև՝ ԱԺ-ն լուծարելու։ Մանրամասն -
Հեղափոխությունը շարունակվում է. պատգամավորները մեկնաբանում են վարչապետին
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ քարոզարշավն ընթանում է անհավասար պայմաններում. ինքը երևանցուն ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրեր, բայց զուգահեռ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում։
«Մենք պետք է հասկանանք՝ հեղափոխության երկրորդ մոբիլիզացիա՞ն ենք հայտարարում։ Եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածենք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական՝ թե՛ դուխով, թե՛խելքով, շատ քիչ կարելի է գտնել։ Բայց ես հարգում եմ երևանցուն, որովհետև նա ուզում է տեսնել իր խնդիրները լուծված։ Եթե երևանցին կասի, որ իրեն պետք են հեղափոխական կոչեր, մենք բոլորս հագնենք կամուֆլյաժները և այնպիսի հեղափոխական կոչեր անենք, որ բոլոր հեղափոխականները զարմանան», - ասել էր Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասն -
Փաշինյանը փարատել է Բաբլոյանի անհանգստությունը. Պատգամավորները վարչապետ-ԱԺ նախագահ հանդիպման մասին
Ազգային ժողովը կառավարության գործընկերն է, և ոչ թե կցորդը. Փաշինյան- Բաբլոյան հանդիպումից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով ամրագրվել է այս իրողությունը:
ԱԺ հանրապետական փոխնախագահը կարծում է, որ պաշտոնավարման 100 օրն ամփոփող օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ մի քանի հայտարարություն է արել:
Վարչապետը, մասնավորապես, խոսել էր հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք կընդլայնեն ԱԺ լուծարման հնարավորությունները: Նաև հնարավոր էր համարել «անցումային արդարադատության» ինստիտուտի ստեղծումը: Մանրամասն