
Նախատոնական աժիոտաժ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 21-ին ՀՀ հիմնի հնչյունների ներքո խորհրդարանը ավարտեց Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: «Ծառուկյան» խմբակցությունը դահլիճում չէր. դատական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծի քվեարկությունից առաջ խմբակցությունը լքել էր նիստերի դահլիճը:
Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը և հատկապես դրա 3-րդ օրը ծանր փորձություն էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի համար: Այդ օրը դահլիճում նստած շատերն էին նրան նիստը վարելու վերաբերյալ խրհուրդներ տալիս, իսկ նիստը ամբողջությամբ բաղկացած էր 13 քվեարկությունից, 1 վերաքվեարկությունից և 20 րոպեանոց 10 ընդմիջումից:
Մանրամասն