Մոնիտորինգ

  • Բոյկոտելու հերթը իշխանությանն է

    Բոյկոտելու հերթը իշխանությանն է

    Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չի կայանա. խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այդ նիստին: Մանրամասն
  • Վարկային հերթական համաձայնագիրը՝ ԱԺ արտահերթ նիստում

    Վարկային հերթական համաձայնագիրը՝ ԱԺ արտահերթ նիստում

    Ազգային ժողովը մարտի 9-ին հրավիրած արտահերթ նիստում ընդունեց կառավարության ներկայացրած երկու՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը: Նիստը հրավիրվել էր հատուկ ընթացակարգով՝ 2-րդ ընթերցումը 1-ինից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու ռեժիմով։ Մանրամասն
  • 7-րդ գումարման ԱԺ-ն իր առաքելությունն ավարտեց՝ քրեականացնելով հայհոյանքն ու վիրավորանքը

    7-րդ գումարման ԱԺ-ն իր առաքելությունն ավարտեց՝ քրեականացնելով հայհոյանքն ու վիրավորանքը

    Հուլիսի 30-ին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով՝ երկու ընթերցումը մեկ օրում, ընդունվեց 6 նախագիծ։ Նախագծերից երկուսը քննարկվում էին առաջին ընթերցմամբ, իսկ չորսն առաջին ընթերցում անցել էին գարնանը: Մանրամասն
  • ԱԺ մեծամասնությունն ընդդիմության նախագիծը քննարկեց, բայց չընդունեց

    ԱԺ մեծամասնությունն ընդդիմության նախագիծը քննարկեց, բայց չընդունեց

    Մայիսի 20-ին, շաբաթը չլրացած, Ադրբեջանի զինուժի ՀՀ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով Ազգային ժողովը երկրորդ արտահերթ նիստը հրավիրեց: Այս անգամ նույնպես նախաձեռնությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններինն էր, կրկին խորհրդարանական մեծամասնությունն աջակցել էր նիստի կայացմանը: Մանրամասն
  • Այս խորհրդարանը մեծ սխալ էր, որը պետք է շտկվի ընտրություններով․ Է․ Մարուքյան

    Այս խորհրդարանը մեծ սխալ էր, որը պետք է շտկվի ընտրություններով․ Է․ Մարուքյան

    -Այս խորհրդարանն աչքի ընկավ, հատկապես, միմյանց նկատմամբ խորը անհանդուրժողականությամբ, ատելության խոսքով: Դուք ամեն ինչ արե՞լ եք, որ նման իրավիճակ չլիներ:

    -Այո, այս խորհրդարանը աչքի է ընկել նաև անհանդուրժողականությամբ: Ինչո՞ւ: Որովհետև 20 տարի հետո առաջին անգամ իշխանություն էր ձևավորվել, որն ուներ ժողովրդի վստահությունը: Եվ դա մարդկանց տվեց ուժ, որ իրենք լինեն ամբարտավան, անհանդուրժող, որ կարծեն, թե իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ամեն ինչ հասկանում են:

    Եվ քանի որ ժողովրդի 73 տոկոսի վստահությանն են արժանացել, կարող են վիրավորանքով, հայհոյախոսությամբ, ատելություն պարունակող բառամթերքով դիմել գործընկերներին ու խոսել խորհրդարանական խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի հետ:

    Մանրամասն