Մոնիտորինգ

  • «Իմ քայլ»-ը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին

    «Իմ քայլ»-ը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին

    «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գնահատմամբ՝ ԱԺ խորհուրդը որոշումը կայացրել է օրենքի պահանջին համապատասխան, իսկ ավելի վաղ լրագրողների հետ նրա զրույցից պարզ էր դարձել, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ուզում քննարկման առարկա դարձնել ԼՀ խմբակցության օրակարգի առաջին հարցը՝ դատարանները փակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոչը: Մանրամասն
  • ԱԺ արտահերթից հետո

    ԱԺ արտահերթից հետո

    Ազգային ժողովի ապրիլի 9-ի արտահերթ նիստի օրակարգային բոլոր հարցերը կառավարության առաջարկով քննարկվեցին հատուկ ընթացակարգով։ Նախագծերն ԱԺ-ում ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախագծերի ընդունման հրատապությունը պայմանավորեց դրանց բովանդակությամբ։ Մանրամասն
  • Հայր ու որդի, փեսա-աներձագ, եղբայր ու հորեղբայր՝ ցուցակներում

    Հայր ու որդի, փեսա-աներձագ, եղբայր ու հորեղբայր՝ ցուցակներում

    Նոյեմբերի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների և 2 դաշինքների համապետական և ընտրատարածքային ընտրական ցուցակները: Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183 անուն, ամենափոքր ցուցակը «Քաղաքացու որոշում» կուսակցությանն է՝ 81: ՀՀԿ-ի ցուցակը պայմանական կարելի է անվանել նախկինների, «Իմ քայլին»-ը՝ նորերի ցուցակ: Ամենաշատ կանայք «Ազգային առաջընթաց կուսակցության» ցուցակում են, ամենաշատ լրագրողները՝ «Իմ քայլ»-ի ցուցակում: Մանրամասն
  • ԱԺ կանոնակարգի փոփոխությունները մոտեցրին արտահերթ ընտրությունները

    ԱԺ կանոնակարգի փոփոխությունները մոտեցրին արտահերթ ընտրությունները

    Հարցազրույց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հետ:

    -Տիկին Նազարյան, բանակցություններն ընդհատվեցին ազգային համաձայնության կառավարության փլուզումով: Ի՞նչ եք անելու առաջիկայում:

    -Արտահերթ ընտրությունները խոչընդոտելու համար ԱԺ կանոնակարգ օրենքում արված լրացումը շուռ եկավ հեղինակած ուժերի դեմ, և մոտեցրեց ընտրությունների անցկացման ժամկետը: Նախագիծն այնպես հապշտապ ներկայացրին, որ բանակցությունների ընթացքում չհասցրեցինք ասել, որ դա անընդունելի է: Եթե մենք բանակցություններ ենք անցկացնում, որ արտահերթ ընտրությունների գործընթացը բոլորի համար հնարավորինս շահեկան լինի, ինչո՞ւ են ական դնում բանակցությունների տակ: Մանրամասն