
Մոնիտորինգ
-
Երվանդ Խունդկարյանը Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվել է 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո՝ սեպտեմբերի 13-ին։ Մինչ այդ զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնը։ Մանրամասն
-
Չեմ բացառում, որ 21 օր անց ԱԺ նախագահը ստորագրի օրենքը
- Նախագահն այդ օրենքը չի ուղարկել ՍԴ, թեև դրա համար դեռ ժամանակ ունի։ Ձեր կարծիքով` ի՞նչ կանի։
- Տեսականորեն ոչինչ չեմ բացառում, բայց կարծում եմ՝ նախագահը կսպասի, մինչև լրանա օրենքով նախատեսված 21օրը, որից հետո օրենքն ուժի մեջ կմտնի արդեն ԱԺ նախագահի ստորագրությամբ։
Մանրամասն -
Կունենանք բալանսավորված ՍԴ՝ ձևավորված տարբեր իշխանությունների օրոք
-Տպավորություն չունե՞ք, որ ՍԴ անդամները չեն ցանկանում զիջել, և ինչպես Հրայր Թովմասյանն էր ասել՝ պահում են իրենց հանձնված սահմանը։
-Ես չեմ ցանկանում մեկնաբանել ՍԴ դատավորների գործողությունները, բայց հստակ կարող ենք ֆիքսել, որ երկրի Մայր օրենքը կիրարկման մեջ է մտել, չի կարող որևէ կերպ մեկնաբանվել կամ չի կարող տարընթերցումների հիմք տալ։
Մանրամասն -
Փոփոխությունները մտան ուժի մեջ․ ԱԺ-ն 3 նոր ՍԴ դատավոր կընտրի
Սահմանդրության փոփոխություններով դադարեցվել են Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնում. նա այսօր ՍԴ շարքային դատավոր է: ԱԺ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ՍԴ նախագահի լիազորությունները դրվում են ՍԴ տարիքով ավագ դատավորի` Աշոտ Խաչատրյանի վրա: ՍԴ-ն այս պահին ունի 6 դատավոր: Մանրամասն -
«Իմ քայլը» Գագիկ Ծառուկյանին զրկեց անձեռնմխելիությունից
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը։ Կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, քվեարկությանը մասնակցել էին միայն «Իմ քայլը» խմբակցությունը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Իմ քայլի» 88 պատգամավորներից նիստից բացակայում էին միայն 2-ը՝ Սասուն Միքայելյանն ու Թագուհի Թովմասյանը։
Մանրամասն