
Մոնիտորինգ
-
2019 թվականին բացահայտված քրեական գործերի գերակշռող մասը եղել են կոռուպցիոն սխեմաներ: Պետությանը կամ համայնքներին պատճառվել է 105,7 մլրդ դրամի վնաս: Մեկ տարում հաջողվել է վերականգնել ընդամենը 12,4 մլրդ դրամ: Այս տվյալները հունիսի 1-ին Ազգային ժողովում ներկայացրել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա վստահեցրել է, որ 2019թ. կոռուպցիայի վերաբերյալ գործերի քրեական դատավարության դինամիկան շարունակել է մնալ բարձր: Քննված կոռուպցիոն գործերի թիվը 2018թ. համեմատ աճել է 26,6 տոկոսով: Մանրամասն
-
ՍԴ-ի ուրվականը Ազգային ժողովում
Մայիսի 27-ին Ազգային ժողովում դարձյալ խոսում էին Հրայր Թովմասյանից, Սահմանադրական դատարանից և Սահմանադրության հանրաքվեից: Առիթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փոփոխությունների փաթեթն էր: Փոփոխություններ են առաջարկվում «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքներում: Մանրամասն -
ՍԴ ճգնաժամի լուծումը՝ ԱԺ-ում․ իշխանությունը էլի մենակ է
Արդարադատության նախարարությունը պարզաբանել էր, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերը վերաբերում են 2015 թ. Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված ՍԴ-ի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, մասնավորապես, ՍԴ դատավորների պաշտոնավարման 12 տարի ժամկետ սահմանելուն, նրանց միջև ժամկետների տարբերակումը բացառելուն: Դրա արդյունքում արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները կդադարեցվեն:
-
Մենք խոսք են տվել ունենալ Սահմանադրությանը համապատասխանող ՍԴ
- Արդարադատության նախարարը ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովին հարցեր է ուղղել և սպասում է փորձագիտական եզրակացության: Բնականաբար, դրական եզրակացություն եք ակնկալում:
- Հարցը մասնագիտական քննարկման փուլում է, և այնպես չէ, որ մենք մի տարբերակ ենք ներկայացնում: Գուցե Վենետիկի հանձնաժողովը եզրակացնում է, որ որևէ խոչընդոտ ու խախտում չկա, եթե հանրաքվեի համար նախատեսված նախագիծն ընդունվի խորհրդարանի կողմից:
Մանրամասն -
Իշխանությունը քննադատություն չի հանդուրժում․ Ա․ Կոստանյան
-Արդարադատության նախարարը արդեն դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու խորհրդատվական կարծիք։ Ի՞նչ եք մտածում այդ գործընթացի վերաբերյալ։
-Շատ դժվար է կռահել, թե ինչ պատասխան կստացվի Վենետիկի հանձնաժողովից, որովհետև պարզ չէ, թե ինչ հարցեր են հղել Վենետիկի հանձնաժողովին, ինչ խնդիր է բարձրացվել և այլն։ Նախարարը, հայտնի է, որ հրաժարվեց փակագծեր բացել։
Մանրամասն