
Գործող դատավորները չեն ուղղվի, ես ճանաչում եմ նրանց․ Ն․ Բաղդասարյան
-Պարոն Բաղդասարյան, դատավորների բարեվարքության մասին կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ վերապահումներ ունեիք, դեմ արտահայտվեցիք: Կասե՞ք ինչու:
-Սկզբունքային անհամաձայնությունս մոտեցումների հարցում է: Իմ կարծիքով` անհրաժեշտ էր սկզբում վեթինգ իրականացնել գործող դատավորների նկատմամբ, որից հետո ընդունել ապագայի մասին օրենք՝ ինչպես նշանակել դատավորներին, ինչպես ստուգել նրանց գույքային դրությունը: