
Մոնիտորինգ
-
Արթուր Սարգսյանը բաց չթողեց ելույթ ունենալու հնարավորությունը և Արմեն Դանիելյանին անձամբ հիշեցրեց, որ նա իր նկատմամբ կալանքի որոշում է կայացրել առանց իրեն խոսքի իրավունք տալու։ Մանրամասն
-
ԱԺ 8-րդ գումարման 3-րդ պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այս տարի արդեն երկրորդ անգամ էր եկել խորհրդարան՝ միջնորդելու անձեռնմխելիությունից զրկել ԱԺ «Հայաստան» խմբակցության հերթական պատգամավորին, այս անգամ՝ Մհեր Սահակյանին:
Առաջին անգամ Վարդապետյանը խորհրդարան եկել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի հետևից:
Մանրամասն -
Գլխավոր դատախազը կգա ԱԺ՝ ընդդիմադիր պատգամավորների հետևից
Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազի մուտքը ԱԺ հաճախակիացել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Սա 4-րդ անգամն է, երբ ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ դիմում է ՀՀ Ազգային ժողովին: Մանրամասն -
Ընդդիմադիրներին պաշտոններից զրկելու հարցը ԱԺ–ում կքննարկվի շուտով. Արթուր Հովհաննիսյան
–Եթե Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը զրկվեն իրենց պաշտոններից, այդ պաշտոններն անցնում են իշխանությա՞նը:
–Օրենքը սահմանում է ժամկետ։ Եթե մինչև այդ ժամկետը լրանալը ընդդիմությունը չի ներկայացնում այլ թեկնածուներ, ապա կարող են այդ պաշտոններն անցնել մեծամասնություն կազմող խմբակցությանը:
Մանրամասն -
Պաշտոնն իշխանության նվերը չէ, որ տվել էր ու հետ է վերցնում․ Գեղամ Մանուկյան
–ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրերս անդրադառնալով Դիմադրության շարժմանը, ասել էր․ «Իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը չնկատեց, թե ոնց իր ուսին հարվածելով՝ դաշնակցական ընկերներն իրեն դրեցին մեր զոհասեղանին»: Կարձագանքե՞ք այս հայտարարությանը։
–Իշխան Սաղաթելյանը դեռ ուսանողական տարիներից, երբ քաղաքական գործունեության մեջ էր, ղեկավարում էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, կուսակցական տարբեր պաշտոններ, նաև ԱԺ-ում երկար ժամանակ աշխատանք, այդ ժամանակ Ալեն Սիմոնյանը շոու բիզնեսից դուրս չէր գալիս: Դրա համար անիմաստ եմ համարում ժամանակ վատնել և շոու բիզեսից օրերս քաղաքականության մեջ հայտնված Ալեն Սիմոնյանի ասածները մեկնաբանել:
Մանրամասն