Տեսակետ

  • Գագիկ Ծառուկյանը՝ քրեորեն հետապնդվող և ձեռնմխելի

    Գագիկ Ծառուկյանը՝ քրեորեն հետապնդվող և ձեռնմխելի

    Գագիկ Ծառուկյանը  17-րդ պատգամավորն է, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվել է Ազգային ժողովում: Նա  նաև ԲՀԿ խմբակցության երկրորդ պատգամավորն է, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվել է խորհրդարանում: Գագիկ Ծառուկյանի շուրջ խորհրդարանական զարգացումների առիթով հիշենք, թե նախորդ 25 տարիներին որ պատգամավորներն են զրկվել անձեռնմխելիությունից և ինչ հանգամանքներում: Մանրամասն
  • ԱԺ 7-րդ գումարում, 3-րդ նստաշրջան

    ԱԺ 7-րդ գումարում, 3-րդ նստաշրջան

    • 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է խորհրդարանը, 70%-ը՝ կառավարությունը: Սա խորհրդարանի նախաձեռնողականության՝ ԱԺ մոնիտորինգի շուրջ տասնամյա դիտարկումների ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշն է: 2-րդ նստաշրջանում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 9/91 էր: Նույն հարաբերակցությունն էր նաև 6-րդ գումարման խորհրդարանում:
    Մանրամասն
  • Քննիչ հանձնաժողովներ․ 2-ը իշխանության, 3-ը ընդդիմության նախաձեռնությամբ

    Քննիչ հանձնաժողովներ․ 2-ը իշխանության, 3-ը ընդդիմության նախաձեռնությամբ

    7-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեության առաջին տարում՝ 2019թ-ին, ձևավորել է 5 քննիչ հանձնաժողով: Դրանցից երկուսը ստեղծվել է խորհրդարանական մեծամասնության, երեքը՝ ընդդիմության նախաձեռնությամբ: Համաձայն Սահմանադրության 8-րդ հոդվածի և ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի՝ որևէ հարցի ուսումնասիրման համար խորհրդարանում քննիչ հանձնաժողով կարող է ձևավորել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: Մանրամասն
  • Իշխանություն-ընդդիմություն. «լավագույն» ավանդույթները շարունակվում են

    Իշխանություն-ընդդիմություն. «լավագույն» ավանդույթները շարունակվում են

    Ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կռիվ էր: ԲՀԿ-ն կռիվ ուներ «Իմ քայլի» հետ, «Իմ քայլը»՝ ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի»: Իրար հետ վիճեցին Էդմոն Մարուքյանն ու Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Համազասպ Դանիելյանը: Վեճն ու կռիվը տևեց ավելի քան մեկ ժամ, ի վերջո Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարցրեց. «Էս կռիվն ինչի՞ մասին էր»: Մանրամասն
  • Ազգային ժողովի իրական կլասիկը՝ Գագիկ Ծառուկյանը

    Ազգային ժողովի իրական կլասիկը՝ Գագիկ Ծառուկյանը

    Հունվարի 15-ին, պատգամավորական գործունեության 16 տարիների ընթացքում առաջին անգամ Գագիկ Ծառուկյանը մոտեցավ Ազգային ժողովի ամբիոնին և ելույթ ունեցավ: Նպատակը, իր իսկ բնորոշմամբ, «կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի քանի բան ասելն էր»: Դեկտեմբերի 5-ի նախընտրական դեբատներից սկսած Գագիկ Ծառուկյանը Էդմոն Մարուքյանին «կնքել է» «կլասիկ» ածականով, բայց իրականում Ծառուկյանն ինքն է այս խորհրդարանի միակ «կլասիկը»:  Մանրամասն